
«Հրապարակ». Աշխարհն այսօր հրաժարվում է Ուկրաինայից, որ Ռուսաստանի հետ վերականգնի հարաբերությունները, հայերը գնում են ճիշտ հակառակ ուղղությամբ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մինչ ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցում փորձում է Ռուսաստանի հետ համաձայնության եզրեր գտնել, ինչի մասին վկայում է Թրամփ-Պուտին հայտնի հեռախոսազրույցը, Հայաստանի իշխանությունները համառորեն շարունակում են Ռուսաստանի դեմ հիվանդագին քայլեր ձեռնարկել` չգիտակցելով Հայաստանի պետական շահը և վնասելով ՀՀ-ին։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար, ՔՊ-ական Սարգիս Խանդանյանն այս օրերին Ուկրաինա է այցելել, հանդիպել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ և ՀՀ Ազգային ժողովի անունից իր աջակցությունն ու հիացմունքն է հայտնել Գերագույն ռադայի գործընկերներին` «երկրի համար դժվարին պայմաններում խիզախ գործունեության համար և շեշտել միջխորհրդարանական հարթակներում համատեղ գործելու կարևորությունը»:
Պաշտոնական հաղորդագրություններից տեղեկանում ենք նաև, որ Խանդանյանն այցելել է Բուչա` հարգանքի տուրք մատուցելու պատերազմի զոհերի հիշատակին: Այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմից հետո Ուկրաինան ողջունել է Ադրբեջանի հաղթանակը և բազմիցս ցույց տվել իր վերաբերմունքը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հանդեպ։ Անգամ եթե այդպես չլիներ, ապա աշխարհն այսօր հրաժարվում է Ուկրաինայից, որ Ռուսաստանի հետ վերականգնի հարաբերությունները, հայերը գնում են ճիշտ հակառակ ուղղությամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։