
Ռուբեն Մխիթարյանի դեմ իշխող ուժի անդամներն ու համախոհները սանձազերծել են համացանցային արշավ, վերջնանպատակն ընտրությունների տապալումն է. Մելիքյան
Պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանի դեմ, որը մասնակցելու է Գյումրիում մարտի 30-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին՝ գլխավորելով «Իմ Հզոր Համայնք» կուսակցության ցուցակը, իշխող ուժի անդամներն ու համախոհները սանձազերծել են մեկ կենտրոնից կառավարվող համացանցային արշավ։ Այս մասին գրում է իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած հանրային գործիչ Ռուբեն Մխիթարյանի դեմ իշխող ուժի անդամներն ու համախոհները սանձազերծել են մեկ կենտրոնից կառավարվող համացանցային արշավ։ Արշավի մասնակիցները, որոնց թվում են հանրային ծառայողներ, սոցցանցերի իրենց էջերում հրապարակում են հայհոյանք պարունակող նույնաբովանդակ տեքստ։
Ակնհայտ է, որ իշխող ուժի համակիրների ու հանրային ծառայողների ներգրավմամբ այս կազմակերպված խուլիգանականությունը գտնվում է ոչ թե ընտրական, այլ քրեական օրենսդրության տիրույթում։ Այն ունի քաղաքական պայքարը «ռազբորկաների» վերածելու սադրիչ միտում, որի վերջնանպատակը թերևս ընտրությունների տապալումն է ու ՔՊ-ական չընտրված քաղաքապետի ԺՊ-ի պաշտոնավարման երկարացումը»,- գրել է Ռ.Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պատասխան բըդի տաք ընոր համար..Ռուբեն Մխիթարյան
- ՔՊ-ի ԺՊ-ն. Ռուբեն Մխիթարյանը՝ Սարիկ Մինասյանի շպագատի մասին
- Ռուբեն Մխիթարյանը Գյումրու ընտրություններում կգլխավորի «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակը
- Ռուբեն Մխիթարյանը հայտարարեց՝ մասնակցելու է Գյումրու քաղաքապետի ընտրություններին օրվա իշխանություններին տապալելու նպատակով
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան