Առողջություն 10:51 15/02/2025 Հայաստան

Հայաստանում 15-17 տարեկանների շրջանում չարորակ նորագոյացությունների առաջնակի հիվանդացության ցուցանիշը աճել է 135.9%-ով

Փետրվարի 15-ը նշվում է որպես Երեխաների քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր: Այն գլոբալ նախաձեռնություն է՝ բարձրացնելու հասարակության իրազեկվածությունը մանկական քաղցկեղի վերաբերյալ և աջակցելու հիվանդ երեխաներին, դեռահասներին ու նրանց ընտանիքներին։

Մանկական ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային խորհրդանիշը ոսկեգույն ժապավենն է, որը խորհրդանշում է երեխաների անգնահատելի արժեքն իրենց ծնողների համար։ Սակայն մանկական քաղցկեղը միայն առողջապահական համակարգի կամ առանձին ընտանիքների խնդիրը չէ: Պետության ջանքերի հետ մեկտեղ կարևորվում է նաև գործարար համայնքի, բարեգործական կազմակերպությունների և քաղաքացիների աջակցությունը:

ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային «Հերացի» գիտահետազոտական կենտրոնի հաղորդմամբ, մանկական քաղցկեղը համեմատաբար հազվադեպ հանդիպող հիվանդություն է և կազմում է բոլոր չարորակ նորագոյացությունների 0․5%-ից մինչև 4․6%-ը։ Այնուամենայնիվ, վերջին երկու տասնամյակների ընթացքում աշխարհում մանկական քաղցկեղի առաջնակի հիվանդացությունը աճել է շուրջ 13%-ով:

Յուրաքանչյուր տարի 0-19 տարեկան 400.000 երեխայի և դեռահասի մոտ ախտորոշվում է քաղցկեղ: Այդ դեպքերի 80%-ը տեղի է ունենում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Քաղցկեղն առ այսօր մնում է երեխաների և դեռահասների մահացության երկրորդ հիմնական պատճառը՝ տարեկան խլելով մոտ 100,000 երեխայի կյանք։

Միևնույն ժամանակ, վերջին տասնամյակներում գիտության և բժշկության առաջընթացը զգալիորեն բարելավել է մանկական քաղցկեղի բուժման արդյունքները։  Բարձր եկամուտ ունեցող երկրներում, ժամանակակից ախտորոշման և բուժման մեթոդների ներդրման, ինչպես նաև վաղ հայտնաբերմանն ուղղված քաղաքականության շնորհիվ, քաղցկեղով հիվանդ երեխաների երկարաժամկետ ապրելիությունը հասել է ≥85%-ի։ Սակայն միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում այդ ցուցանիշը շարունակում է մնալ ցածր՝ տատանվելով 0%-ից մինչև 50–60%։ Նշված երկրներում կանխելի մահացության հիմնական պատճառներն են ուշ կամ սխալ ախտորոշումը, բուժօգնության ցածր հասանելիությունը, բուժման ընդհատումը, քիմիաթերապիայի և այլ միջամտությունների հետևանքով զարգացող ծանր բարդությունները, ինչպես նաև հիվանդության ռեցիդիվները։
Երեխաների շրջանում առավել հաճախ հանդիպող ուռուցքային հիվանդություններն են լեյկոզները, ուղեղի չարորակ նորագոյացությունները, լիմֆոմաները, նեյրոբլաստոմաները և Վիլմսի ուռուցքները։

Չնայած ուռուցքաբանության ոլորտում իրականացվող բազմաթիվ հետազոտությունների, մանկական չարորակ հիվանդությունների առաջացման հստակ պատճառները դեռևս անհայտ են։

Հայտնաբերվել են միայն նախադրյալներ, որոնք կարող են նպաստել ուռուցքների զարգացմանը, այդ թվում՝ ժառանգական նախատրամադրվածությունը, կանցերոգեն ազդեցությունները (օրինակ, շրջակա միջավայրի աղտոտվածությունը), ինչպես նաև ներարգանդային զարգացման շրջանում պտղի պաթոլոգիաները։ Հետազոտությունների տվյալների համաձայն՝ քաղցկեղով հիվանդ երեխաների ընդամենը 10%-ի մոտ է արձանագրվել հիվանդության ժառանգական նախատրամադրվածություն։

Բացի նշված գործոններից, մանկական քաղցկեղի զարգացման ռիսկի գործոններ կարող են հանդիսանալ նաև որոշ քրոնիկական վարակներ, ինչպիսիք են ՄԻԱՎ-ը, Էպշտեյն-Բարի վիրուսը և մալարիան։ Այս վարակները հատկապես արդիական են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որտեղ դրանց կանխարգելման և վերահսկման հնարավորությունները սահմանափակ են։

Որոշ այլ վարակներ կարող են բարձրացնել չարորակ նորագոյացությունների առաջացման հավանականությունը հասուն տարիքում, ինչը կրկնակի ընդգծում է պատվաստումների կարևորությունը։ Մասնավորապես, հեպատիտ B-ի դեմ պատվաստումը կանխում է լյարդի քաղցկեղի զարգացումը, իսկ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը՝ արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումը:

Հայաստանի Հանրապետությունում 2013-2023 թթ. ընթացքում 15-17 տարեկան դեռահասների շրջանում չարորակ նորագոյացությունների առաջնակի հիվանդացության ցուցանիշը աճել է 135.9%-ով (9.2-ից մինչև 21.7/ 100,000), իսկ 0-14 տարեկան երեխաների շրջանում այն մնացել է գրեթե նույնը (2013թ.- 8.4, 2023թ.- 8.7/100,000)։

Հայաստանում մանկական քաղցկեղի ամենատարածված տեսակները նույնպես լեյկոզներն են ու լիմֆոմաները։ Դրանք ախտորոշվում են շուրջ 50% դեպքերում։ Մանկական սոլիդ ուռուցքների թիվը կազմում է տարեկան 40-50 դեպք, որոնցից առավել հաճախ հանդիպում են կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքները, սարկոմաները և երիկամի ուռուցքները։

«Ցավոք, մեր երկրում մինչ օրս առկա են մանկական ուռուցքաբանական հիվանդությունների բուժման վերաբերյալ որոշակի կարծրատիպեր։ Դրանցից մեկը այն կարծիքն է, որ երեխայի փրկությունը հնարավոր է միայն արտերկրում։ Այս կարծրատիպը ձևավորվել է հետխորհրդային շրջանի սկզբում, երբ Հայաստանում հասանելի չէին արդյունավետ ախտորոշման մեթոդներ, իսկ դեղորայքի մեծ մասը անհասանելի էր թե՛ ֆիզիկապես, թե՛ ֆինանսապես։

Սակայն մի քանի տարի առաջ բոլոր ծառայությունները համակցվեցին Հեմատոլոգիայի կենտրոնում, և հիմնադրվեց Մանկական ուռուցքաբանության և հեմատոլոգիայի կենտրոնը, որտեղ երեխաները ստանում են լիովին անվճար բուժում։ 2018 թվականից ՀՀ-ում հասանելի է դարձել ոսկրածուծի աուտոտրանսպլանտանցիան։

Կենտրոնում գործում են երկու բաժանմունք՝ մանկական հեմատոլոգիայի և ուռուցքաբանության։ Առկա է նաև ամոքիչ խնամքի հնարավորություն։ Բացի այդ, բժշկական անձնակազմը հիմնադրել է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը, որը լիովին ծածկում է բուժման բոլոր ծախսերը՝ սկսած ամենաթանկարժեք հետազոտություններից և դեղորայքից մինչև սնունդը։ Կենտրոնում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի ծնողները կարողանան առանց անհանգստության գտնվել իրենց երեխաների կողքին»,- նշում են «Հերացի» վերլուծական կենտրոնից։

Մինչև 1995 թվականը Հայաստանում մանկական ուռուցքաբանական հիվանդությունների դեպքում 5-ամյա ապրելիությունը կազմում էր ընդամենը 1-2%։ Այսօր, կիրառվող միջազգային բուժման պրոտոկոլների շնորհիվ, այդ ցուցանիշը հասնում է 75%-ի, իսկ որոշ տեսակների, օրինակ՝ Հոջկինի լիմֆոմայի դեպքում, մինչև 95%-ի։ Մեր երկրում ձեռքբերված 75%-անոց առողջացման ցուցանիշը շատ մոտ է միջազգային լավագույն ցուցանիշներին։ Օրինակ՝ Գերմանիայում այս ցուցանիշը կազմում է 80-85%, իսկ ԱՄՆ-ում և Եվրոպայի որոշ զարգացած երկրներում՝ 85%։

Հիվանդության I-II փուլերում հայտնաբերման դեպքում երեխաների ապաքինման հավանականությունը բարձր է, մինչդեռ մետաստազների առկայության դեպքում բուժման արդյունավետությունն ու ապաքինման հավանականությունը տասնապատիկ նվազում են ։

Ուստի, քանի որ երեխաների մոտ քաղցկեղի կանխարգելումը, ընդհանուր առմամբ, անհնար է, հիվանդության բեռը նվազեցնելու և բուժման արդյունքները բարելավելու ամենաարդյունավետ ռազմավարությունը ժամանակին և ճիշտ ախտորոշման վրա կենտրոնանալն է, որին պետք է հաջորդի արդյունավետ, ապացուցահեն բուժումը և երեխայի դիսպանսեր հսկողությունը:

Քաղցկեղի վաղ հայտնաբերման համար խորհուրդ է տրվում պարբերաբար անցկացնել երեխաների բժշկական զննումմներն ու հետազոտությունները։ Միևնույն ժամանակ, ծնողներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել երեխայի մոտ հնարավոր անհանգստացնող նշանների և ախտանիշների նկատմամբ, որոնք կարող են ներառել՝ ուռուցքային գոյացությունների կամ այտուցվածության առկայությունը, մաշկի գունատությունն ու արագ հոգնածությունը, անբացատրելի կապտուկների առկայությունը, ցավերի կամ կաղության արկայությունը, երկարատև ջերմությունը, հաճախակի գլխացավերը և փսխումը, տեսողության կտրուկ վատթարացումը, ինչպես նաև կտրուկ քաշի կորուստը։

«Սիրելի հայրենակիցներ, հիշե՛ք քաղցկեղը դատավճիռ չէ, այն ախտորոշում է, որի վաղ և ժամանակին կատարումը բազմաթիվ կյանքեր է փրկում»,- նշում են «Հերացի» կենտրոնից։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:27
Արցախում փոքր Եռաբլուրները, եղբայրական գերեզմանngները վկայություն են նրան, որ արցախցին կռվել է. Բաղունց
«Արցախահայությունը ինչպես 80-ականներին, այնպես էլ այսօր,  լի է վճռականությամբ ևս մեկ անգամ, արդեն վերջանականապես, հայացնել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Մեքենան ընկել է Աղստև գետը
Փետրվարի 20-ին, ժամը 09:22-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի հանգստի...
Աղբյուր` Panorama.am
11:56
Հերթական նման դատն է, որ իբր թե արցախցիները մեղավոր են. Դավիթ Գալստյանը՝ Սարգիս Գալստյանին լրտեսության մեջ մեղադրելու մասին
«Տրամաբանորեն, եթե վերցնենք, որ եղել է իրենց իսկ ներկայացրած անձը, ապա ինչո՞ւ է թողել և եկել»։
Աղբյուր` Panorama.am
11:29
«А теперь я Наташа» մասկարադը չի աշխատում. Աշոտյան
Տնային կալանքում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է  իկոլ Փաշինյանի գաղափարախոսական ուղերձին. ««Ես դավաճան...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ավտոբուսի մասնակցությամբ վթար Երևանում. Կան տուժածներ
Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:25-ի սահմաններում Քանաքեռցի և Ծարավ աղբյուր փողոցների խաչմերուկում «Lada...
Աղբյուր` Panorama.am
11:20
Փաշինյանի օգնությամբ, միջնորդությամբ ունեցանք կորսված Արցախ. Դավիթ Գալստյան
«Արցախը կա, Արցախը լինելու է անկախ նրանից, թե որ իշխանությունն ինչ է արել Արցախի գլխին, նրանք  պատասխան են տալու»,-...
Աղբյուր` Panorama.am
11:05
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի ավարտվել, ընդհակառակը՝ խորացել է. Օհանյան
Նիկոլ Փաշինյանի՝ սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին հայտարարությունը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարտադրանք է։...
Աղբյուր` Panorama.am
11:03
«Մեր Սարիկի» չեղած «ավտարիտետը» մնաց ձյան տակ. Սուրենյանց
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, որի ղեկավարած ուժը մասնակցելու է Գյումրու ավագանու...
Աղբյուր` Panorama.am
10:31
Ինչու է Արտակ Ջումայանը խաբելով պաշտոնավարում և «քանդում» ընտանեկան բժշկությունը մարզերում. Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանն առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի որոշ կենսագրական տվյալներ է հրապարակել ու...
Աղբյուր` Panorama.am
10:21
ՊԵԿ. Այս տարվա հունվարին հարկային եկամուտները և պետական տուրքերն ավելացել են 31.1%-ով
2025 թվականի հունվարին Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 232.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ամեն օր Թուրքիայում և Ադրբեջանում մշակվում է Հայաստանի դեմ նոր գործողություններ, որոնք շատ արագ վերածվում են ծրագրերի. Վարուժան Գեղամյան
«Այսօր պետք է հետևողականորեն մերժել սահմանադրության փոփոխության օրակարգը։ Այն կապ չունի հայերի ու Հայաստանի շահերի հետ։ Կապ չունի»,-...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ուժ կգտնե՞նք վերածնվելու... բացառապես կախված է մեզանից. Տիգրան Աբրահամյան
«Մեր հետ տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների պայմաններում, ո՞րն է ելքը: Ճանապարհն առաջին հերթին անցնում է համարձակության, վճռականության ու դիմադրության միջով»:
Աղբյուր` Panorama.am
10:00
Նիկոլիզմի գաղափարախոսությամբ առավել քան պարզ հայտարարվում է պետություն չունենալու մասին. Մետաքսե Հակոբյան
«Արցախն ապրում է այնտեղ, որտեղ արցախցիներն են, որտեղ կա Արցախի վերադարձի անկոտրում հավատն ու պայքարը»։
Աղբյուր` Panorama.am
09:30
Հիմնավորապես մերժել Հայաստանի ներկայիս կառավարիչների գաղափարախոսությունը՝ մոռանալ սեփական արմատները, պատմությունը. Սերժ Սարգսյանի ուղերձը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 37-ամյակի առթիվ
Աղբյուր` Panorama.am
09:24
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:11
Ճանապարհների վիճակը՝ ժամը 8:05-ի դրությամբ
Փետրվարի 20-ին՝ ժամը 8:05-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Բերդի, Ապարանի, Արագածի, Սպիտակի,...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Հարցումների արդյունքներով՝ ՔՊ-ն գլխավորող Սարիկ Մինասյանը չորրորդ տեղում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ողջ իշխանությունը Փաշինյանի հրահանգով լծվել է Գյումրիում մարտի 30-ին կայանալիք ավագանու...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանն իրեն դրել է Դոն Կոռլեոնեի տեղը, ինչը կարող է անգամ նորածինն անել՝ ԱԺ աթոռին նստելով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր վարքով չի դադարում զարմացնել ոչ միայն հասարակ քաղաքացիներին,...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Փաստ». Ինչո՞ւ է ՌԴ դեսպանն այցելել ՀՀԿ գրասենյակ
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, մի քանի օր առաջ Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանը մտադիր է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին տանել ՍԴ որպես դատավոր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի նախագահ Արմեն Դիլանյանը ջանում է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». ՔՊ-ական տիկինը կարմիր սրտիկ փուչիկներով ռոմանտիկ մթնոլորտ է ստեղծել Դավթաշենի թաղապետարանում
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ալբինա Ահարոնյանը բոլոր տոները մեծ...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Ժողովուրդ». Իրանի և Վրաստանի հետ սահմանազատում տեղի ունենալո՞ւ է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը պարբերաբար ահազանգեր է ստանում, որ առաջիկայում...
Աղբյուր` Panorama.am
08:43
Սասունյան. Հայաստանի խորհրդարանի նախագահը կնախընտրեր, որ բոլոր արցախցիները սպանված լինեին
Հայաստանի պետական բարձրաստիճան պաշտոնյաները հատել են բոլոր կարմիր գծերը: Արցախը հանձնելուց հետո նրանք այժմ վտանգում են Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
08:38
«Հրապարակ». Առաջիկայում կբարձրանան նաև բուհերի ուսման վարձավճարները
«Հրապարակ» թերթը գրում է. «Համալսարանական շրջանակներից ստացված տեղեկություններից դատելով, առաջիկայում բուհերի ուսման...
Աղբյուր` Panorama.am
08:37
«Փաստ». Ինչ նպատակով է Փաշինյանը 50 մլն դրամ և ավելի հարկ վճարած ընկերությունների ղեկավարների հետ աշխատաժողով անում
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ցանկանում է աշխատաժողով անցկացնել 2024 թվականին 50 մլն դրամ...
Աղբյուր` Panorama.am
08:36
«Ժողովուրդ». Փաշինյանն ու իր թիմակիցները սկսել են պաշտոնապես քիչ ցույց տալ իրենց ծախսերը, որոնք ակնհայտորեն ավելի շատ են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և իր գլխավորած պատվիրակության այցը ԱՄՆ 4,5 անգամ ավելի մատչելի է եղել, քան 2...
Աղբյուր` Panorama.am
08:35
«Հրապարակ». Փարաքարի ընտրությունները չեն անցնի առանց քրեական միջադեպերի
«Հրապարակ» թերթը գրում է. «Ի տարբերություն Գյումրու, Փարաքարում մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններով քաղաքական դաշտն...
Աղբյուր` Panorama.am
23:15
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, միանշանակ ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը. ՀՀ ԱԳՆ
Վրաստանի Առաջին ալիքի հարցմանն ի պատասխան Հայաստանի ԱԳՆ-ից հայտնել են. «Ինչպես բազմիցս հաստատել է Հայաստանի բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
22:34
ՌԴ դեսպանատան աշխատակիցները մասնակցել են լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հիշատակին նվիրված միջոցառումներին
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից հայտնում են. «Փետրվարի 17-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպանության աշխատակիցները մասնակցել են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան
10:52 20/02/2025

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}