
Աբխազիան սպասում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլին
Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է լինելու, որին կմասնակցեն քաղաքական գործիչ Բադրա Գյունբան և ընդդիմադիր Ադգուր Արձինբան, հայտարարել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Մարշանը։
«Ամեն դեպքում, կլինի երկրորդ փուլ, որին կմասնակցեն Գունբա Զուրաբովի Բադրան և Արձինբա Ամիրանովի Ադգուրը»,-«ՌԻԱ նովոստգի»-ի փոխանցմամբ, այդ մասին լրագրողներին ասել է նա։
Մարշանդը հավելել է, որ նախնական արդյունքները կհրապարակվեն կիրակի կեսօրին։
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է հինգ մարդ՝ հայտնի աբխազ քաղաքական գործիչ Բադրա Գունբան, Ռուսաստանում առևտրային նախկին ներկայացուցիչ Օլեգ Բարցիցը, հանրապետության Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Ռոբերտ Արշբան, ընդդիմադիր Ադգուր Արձինբան և Սևծովյան զարգացման բանկի նախագահ Ադգուր Խուրխումալը։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Աբխազիայում չեն բացառում սադրանքներն ու բռնությունները աբխազահայերի նկատմամբ
- Կրակոցներ Աբխազիայի խորհրդարանում. մեկ զոհ և մեկ վիրավոր
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան