
Ադելյա Պետրոսյանը Ռուսաստանի Գրան պրիի հաղթող
Գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը Կրասնոյարսկում ընթացող Ռուսաստանի Գրան պրիի մենասահքի եզրափակչում դարձավ լավագույնը։
Երկու ծրագրերի ընդհանուր գնահատականի հիման վրա մարզիկը ստացել է 238,79 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ալինա Գորբաչովան (224,36), երրորդը՝ Աննա Ֆրոլովան (221,89):
Պետրոսյանը 17 տարեկան է։ Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Էթերի Տուտբերիձեի սանը երրորդ անգամ անընդմեջ դարձավ Ռուսաստանի Գրան Պրիի եզրափակչի հաղթող։ Նա Ռուսաստանի կրկնակի չեմպիոն է։ Հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Հարակից հրապարակումներ`
- Ռոդնինա. 2026-ի Օլիմպիական խաղերի Ռուսաստանի գլխավոր հավակնորդը Ադելիա Պետրոսյանն է
- Ադելիա Պետրոսյանը հայտարարություն է տարածել Ռուսաստանի առաջնությունում հաղթելուց հետո
Լրահոս
Տեսանյութեր

Պատմականորեն ապացուցում ենք՝ ինչը ինչոց է, իսկ դատախազությունը կիսատ է ներկայացնում հարցը.Միլիտոնյան




