
Ժողովրդավարական իշխանությունը վարորդներին հրահանգում է տրանսպորտից իջեցնել բոլոր նրանց, ովքեր բոյկոտում են. Արթուր Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը տեսագրություն է հրապարակել և գրել.
«Սա՞ է ժողովրդավարական իշխանությունը, որը վարորդներին հրահանգում է տրանսպորտից իջեցնել բոլոր նրանց, ովքեր բոյկոտում են տրանսպորտի թանկացումը։ Մինչդեռ այս դեպքում տարեց մարդը նույնիսկ չէր բոյկոտում, այլ պարզապես ցանկանում էր իրեն հասանելի անվճար երթևեկությունից օգտվել։
Այս դեպքը կրկին անգամ փաստում է, որ տրանսպորտից օգտվողների մեծամասնության համար տրանսպորտի թանկացումը մեծ ֆինանսական բեռ է։ Ժողովուրդը ֆինանսապես վճարունակ չէ
150 դրամ վճարել, իսկ այսօր «ժողովրդավար իշխանությունը» չվճարունակ մարդկանց պարզապես տրանսպորտից դուրս է շպրտում։
Վարորդի գործողություններն ամբողջովին հակաօրինական և ոչ բարոյական են, քանի որ ընդամենը երկու ամիս առաջ հենց վարորդներն էին բոյկոտուլ` իրենց իրավունքները պաշտպանելու համար, և ժողովրդի մեծ մասը ըմբռնումով մոտեցավ նրանց բոյկոտին։ Իսկ հիմա նույն բոյկոտող վարորդները իշխանության հրահանգով ժողովրդին տրանսպորտից շպրտում են, ինչը անբարոյական վարքագիծ է վարորդների կողմից»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանը մտահոգված է հանրային տրանսպորտի ուղևորների կողմից իրականացվող բոյկոտով
- Բոյկոտը շարունակվում է. Մարության
- Լղճված, աննորմալ, անմարդկային պայմաններ, 20-25 րոպե սպասել ու սառել...և վճարել 150 դրամ. Քաղաքացիները շարունակում են բոյկոտը