
Բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին և «Մшկարով» տեսակի ատրճանակ
Փետրվարի 16-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խաղաղ Դոնի շենքերից մեկի բնակարանում հրազենային վնասվածքով տղամարդու դի կա։
«Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի ղեկավարությունը։ Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել են տղամարդու մարմին, ձեռքի մոտ էլ՝ «Մակարով» տեսակի ատրճանակ։
Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։ Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար, պարզվում է»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող ջրանցքում դի է հայտնաբերվել
Լրահոս
Տեսանյութեր

Պատմականորեն ապացուցում ենք՝ ինչը ինչոց է, իսկ դատախազությունը կիսատ է ներկայացնում հարցը.Միլիտոնյան




