
Հայաստնի տարածքում կան փակ ավտոճանապարհներ.ՓԾ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Հայաստնի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վերին Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Պատմականորեն ապացուցում ենք՝ ինչը ինչոց է, իսկ դատախազությունը կիսատ է ներկայացնում հարցը.Միլիտոնյան




