
ՌԴ-Արևմուտք բաղադրիչի հանգուցալուծումը կարող է կրկնել Լեհաստանի շուրջ եղած գործարքը. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Երկրորդ աշխարհամարտի ավարտին արձանագրված արդյունքներից մեկը Լեհաստանի անցումն էր սոցիալիստական ճամբար։
«Միջազգային իրողությունները հուշում են, որ ընթացիկ գլոբալ կոնֆլիկտի առնվազն ՌԴ-Արևմուտք բաղադրիչի հանգուցալուծումը կարող է կրկնել Լեհաստանի շուրջ եղած գործարքը մի տարբերությամբ` այժմ այն կլինի առավել փափուկ (soft), մի վիճակ, երբ Ուկրաինան իրեն կապիտուլացված չի զգա, իսկ Ռուսաստանը բացարձակ հաղթող։
Սակայն կա նաև այլ խնդիր` Ռուսաստանը այսպես թե այնպես ժառանգելու է ուկրաինացիների խորը ատելությունը, որը երկարաժամկետ հեռանկարում լինելու է ական ռուսական սահմաններին, եթե իհարկե Ռուսաստանում վերաբերմունքը մետրոպոլիա-ծայրամաս ավանդական մտածողությունը վերատեսության չենթարկվի և ի վերջո սլավոնական ընդհանրությունը չփոխարինի եվրասիականության արհեստական և կեղծ պատրանքներին»,-գրում է քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
- Փաստորեն ադրբեջանցիների համար ցանկացած հայ, ով կառչած է իր ազգային շահերին, նա ռևանշիստ է. Արա Պողոսյան
- Ու էստեղ էլ` իրական ազգայինը կսպանվի, կհալածվի, որպեսզի ծնվի նոր նեոազգայնականությունը. Արա Պողոսյան
- Պարտված պատերազմը հենց Փաշինյանին էր անհրաժեշտ, որպեսզի իրագործի այն, ինչ անում է. Արա Պողոսյան
- Ռազմավարական ընտրությունը պետք է լինի հստակ, գետնի վրա, հակառակ դեպքում Հայաստանը կդառնա հերթական ավանտյուրայի զոհը. Արա Պողոսյան