
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Լիբանանի ռազմական թիրախների վրա
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի տարածքում գտնվող «մի շարք ռազմական օբյեկտների», որտեղ պահվում էին զենքեր և հրթիռային կայաններ, և արձանագրել էր շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ակտիվությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
Զինվորականները նշել են, որ «այդ վայրերում ահաբեկչական գործողությունները Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագրերի խախտում է»։
«Բանակը «շարունակում է գործել Իսրայել պետությանը սպառնացող ցանկացած սպառնալիքի վերացման ուղղությամբ», - հավելել է մամուլի ծառայությունը։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի զինվորականները լիբանանցիներին զգուշացրել են չվերադառնալ 60 գյուղեր
- Իրանը ողջունում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը
Լրահոս
Տեսանյութեր

Պատմականորեն ապացուցում ենք՝ ինչը ինչոց է, իսկ դատախազությունը կիսատ է ներկայացնում հարցը.Միլիտոնյան




