
Խոշոր ավտովթար՝ շտապօգնության ավտոմեքենայի, «Ford Fusion»-ի և «Mazda»-ի մասնակցությամբ
Փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, «Ford Fusion» մակնիշի և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։
«Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայի վարորդն ու հիվանդը մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Պատմականորեն ապացուցում ենք՝ ինչը ինչոց է, իսկ դատախազությունը կիսատ է ներկայացնում հարցը.Միլիտոնյան




