
Փաշինյանը հերթական սխալ տեղեկությունն է տարածել. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել ապօրինի ձեռքբերված Range Rover ավտոմեքենա։
Պարզվում է, որ սա հերթական սխալ տեղեկությունն է։
Այդ պաշտոնյայի մասով դատարանը ապօրինի գույք է համարել տունը և դրամական միջոցները և տան փոխարեն պետությանն է փոխանցվել ապօրինի գույք չճանաչված ավտոմեքենան, ավտոտնակը և որոշակի գումար։
Բայց սա չի կարևոր։
Դատարանը այդ որոշումը կայացրել է 2023թ. հոկտեմբերին, 2023թ. դեկտեմբերին մեքենան փոխանցվել է պետգույքի վարչությանը և ահա պետգույքի վարչությունը միայն 14 ամիս հետո որոշել է այդ գույքը դնել աճուրդի։
Այսինքն 14 ամիս է տևում մի մեքենա աճուրդի դնելը։
Եվ ամենակարևորը։
Դատարանը այդ մեքենան հաշվել է 10,200,000 դրամ, իսկ մեքենան աճուրդի է դրվում 5,500,000 դրամով։
Երկու գնահատումն էլ արել են պետական կառույցները»։
Հարակից հրապարակումներ`
- Սա հերթական մանիպուլյացիան է Նիկոլ Փաշինյանի կողմից. Մեսրոպ Առաքելյան
- Մեսրոպ Առաքելյան. Հասարակության դժգոհությունը 50 դրամ ավել վճարելու մասին չէ, այլ հերթական անաարդարության