
Ավետիք Իշխանյանի գործունեությունը մեծ գնահատանքի է արժանի՝ որպես իրականում անվախ, սկզբունքային, պետության համար մտահոգ հասարակական գործչի. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Ավետիք Իշխանյանի մահվան կապակցությամբ։
«Խորը ցավով տեղեկացա Ավետիք Իշխանյանի անժամանակ մահվան մասին։ Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, որի գործունեությունը մեծ գնահատանքի է արժանի՝ որպես իրականում անվախ, սկզբունքային, պետության համար մտահոգ հասարակական գործչի։
Ցավակցությունս եմ հայտնում Ավետիք Իշխանյանի ընտանիքին, հարազատներին, համախոհներին։
Ռոբերտ Քոչարյան
16.02.2025թ.»
Հարակից հրապարակումներ`
- Ավետիք Իշխանյանը Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն իրավապաշտպաններից է. Արման Թաթոյան
- Մահացել է Ավետիք Իշխանյանը
- ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը դեռևս գտնվում է կալանքի տակ, խայ-տա-ռա-կու-թյուն.Ավետիք Իշխանյան
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան