
Հանդուրժելի չէ մերոնց այնտեղ գտնվելը և Հայաստանի պաշտոնական վերաբերմունքը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտգուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Անընդհատ մտքերով Բաքվի դատարաններում ու բանտերում եմ, որովհետև նորմալ, գիտակից հայի, մարդու համար ոչ մի կերպ հանդուրժելի չէ մերոնց այնտեղ գտնվելը և Հայաստանի պաշտոնական վերաբերմունքն ու քարոզչական նարատիվները:
Առավոտյան Բակո Սահակիչի հետ «զրույցով» արթնացա: Եկել էր, փաթաթվեցինք, ասեց` «Լևոն Գենրիխովիչն էլ հեսա կգա» (Մնացականյանը):
Ազատությու´ն Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին, բոլորին շուտափույթ վերադարձ»:
Հարակից հրապարակումներ`
- Պարզվում է, որ արցախցիների «չկռվելու» պայմաններում ադրբեջանական բանակը պաշտոնական թվերով 205 կորուստ է ունեցել. Տիգրան Աբրահամյան
- Վերջին 10-15 տարիների ընթացքում Թուրքիան խորը ինտեգրացիոն ծրագրեր է իրականացնում Նախիջևանում. Տիգրան Աբրահամյան