
Դադարեցվել է Ապարանի և Տաշիրի ՁՊՎ-ների գործունեությունը
ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված էր 30 տոկոսով օպտիմալացնել ձերբակալվածների պահման վայրերը։ Նպատակն առավել բարվոք, ճիշտ կահավորված, միջազգային չափանիշներին համապատասխան ձերբակալվածների պահման վայրեր ունենալն է և խնայված գումարով համակարգի բարելավումը։
ՆԳՆ հաղորդմամբ, փետրվարի 17-ից դադարեցվել է Ապարանի և Տաշիրի ձերբակալվածների պահման վայրերի գործունեությունը։
Ըստ այդմ, ձերբակալվածների պահման 33 վայրերից 11-ի գործունեությունն այս պահին արդեն դադարեցվել է, գործում է 22 ՁՊՎ։
Փոփոխության համար հիմք է ընդունվել 2022-2023 թթ․ տվյալների ուսումնասիրությունը․ օպտիմալացվել են այն ՁՊՎ-ները, որոնց դեպքում առկա էին անմխիթար վիճակ և ոչ բարվոք պայմաններ, հաշվի են առնվել նաև ՁՊՎ-ների ծանրաբեռնվածությունը և հարակից վայրերում այլ ՁՊՎ-ների առկայությունը։
ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների շրջանակում շարունակվում են մոնիթորինգային աշխատանքները՝ ճշտելու հիմնական խնդիրներն ու նախանշելու լուծումներ։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան