Հասարակություն 18:10 17/02/2025 Հայաստան

«Այն ինչ տեղի ունեցավ 2018 թ․-ի ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո աներևակայելի է»․ Panorama.am-ի հետ Ավետիք Իշխանյանի վերջին հարցազրույցը

Ձեզ ենք ներկայացնում Panorama.am-ին տված լուսահոգի Ավետիք Իշխանյանի վերջին հարցազրույցը։

Հիշեցնենք, որ երեկ կյանքից հեռացել է հայտնի իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը, որն առողջական խնդիրներ ուներ։ Այս պահին տեղի է ունենում Ավետիք Իշխանյանի հոգեհանգստի արարողությունը։

Հարցազրույցը՝ ստորև․

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին, որի նկատմամբ փորձեցին «գործ կարել» ֆեյսբուքյան գրառման համար, Panorama.am-ը խնդրեց  մեկնաբանել, ՀՀ քննչական կոմիտերի  տարեդարձին նվիրված Նիկոլ Փաշինյանի ելույթը։

Panorama.am- Ձեր կարծիքով, արդյո՞ք քաղաքացիները ՀՀ-ում ունեն արդարության զգացում։

Ա․ Իշխանյան- Բավականին բարդ գործ է, վարչապետ կոչեցյալի խոսքերը մեկնաբանել, քանի որ նա որևէ սկզբունք չունի։ Օրինակներ չբերենք, նրա տարբեր ժամանակներում ասված իրարամերժ խոսքերից։ Դրանք անսպառ են։Այնուամենայնիվ, փորձենք գնահատական տալ նրա այս խոսքերին։
Նախ, ի՞նչ է նշանակում «ունենալ արդարության զգացում»։ Արդարությունը սուբյեկտիվ զգացողություն է և ամեն մարդու համար այն տարբեր է։ Հանցագործի և զոհի համար արդարությունը տարբեր է։ Ժամանակակից աշխարհում, մենք կարող ենք խոսել արդարադատության մասին։ Իսկ որևէ երկրում արդարադատություն նշանակում է՝ իշխանությունների տարանջատում և անկախ դատաիրավական համակարգի առկայություն։ Հարց․ արդյո՞ ք Հայաստանում գործում է իշխանության տարանջատման մեխանիզմը և անկախ դատաիրավական համակարգը։ Պատասխանը միաշանակ «ոչ» է։ Հիշենք՝ դատարանների շրջափակումը, Սահմանադրական Դատարանի հակասահմանադրական ձևով ջախջախումը, «վնգստացող դատավորներ» բղավոցը, իրեն անհաճո դատավորներին մեղադրանքներ առաջադրելը, ինչպես Դավիթ Գրիգորյանի ու Բորիս Բախշյանի, ԲԴԽ կոչվող կառույցով անհնազանդ դատավորների լիազորությունների դադարեցումը և այլն։ Շարքն անվերջ է։

Եվ վերջապես, նույն քննչական կոմիտեն, ու՞մ ենթակայության տակ է գործում։ Պատասխան․ քննչական կոմիտեն վարչապետին կից կառույց է և գործում է նրա հրահանգներով։Գլխավոր դատախազ է նշանակվում,  վարչապետ կոչեցյալի երկրպագու-օգնականը,  որն ակտիվորեն մասնակցում էր հերթական շինծու քրեական գործի «թխմանը»։ Հայաստանը երբևէ չի եղել իրավական պետություն, իշխանության տարանջատման և  անկախ դատաիրավական համակարգով։ Բայց այն ինչ  տեղի ունեցավ 2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո՝ աներևակայելի է։ Հայաստանը դարձավ մեկ ընտանիքի պատանդ-բռնապետական երկիր՝ իր  բազմաթիվ քաղբանտարկյալներով։

Եվ վերջապես, մեկ հռետորական հարց, արդարությու՞ն է, արդյոք, երբ բարձրաստիճան պաշտոնյան թքում է քաղաքացու դեմքին և անպատիժ մնում։

Panorama.am- Փաշինյանն ասում է, որ ՀՀ-ում գործ սարքելու ինստիտուտը վերացված է։ Զուտ քաղբանտարկյալների օրինակը եթե բերենք, ապա հիմա նրանց գործերը այսպես ասած՝ «սարքած գործեր» չե՞ն։

Ա․ Իշխանյան- Այս հարցին  պատսխանելու համար, բերեմ երկու օրինակներ։ Առաջինը, վարչապետ-ՀՔԾ ղեկավար-ԱԱԾ տնօրեն եռակողմ հեռախոսազրույցի գաղտնազերծումն էր՝ հստակ հրահանգներով կալանքի որոշոշման տալու։ Մի քանի առիթով ասել եմ, կրկնեմ՝ ցանկացած քաղաքակիրթ, իրավական երկրում դրանից հետո, ողջ հասարակությունը ոտքի կկանգներ և կպահաջեր երեք պաշտոնյաների հրաժարականները և Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելը, անկախ նրանց բոլորի հանդեպ ունեցած վերաբերմունքից։ Հաջորդը Ռուբեն Վարդազարյան- Գագիկ Ջհանգիրյան խոսակցության գաղտնազերծումն էր։ Այդտեղ Գագիկ Ջհանգիրյանը անթաքույց խոսում է պատվերով հարուցված քրեական գործերի մասին։ Եթե դրանից հետո, ոմանք պատրանքներ ունեն Հայաստանում  գործող արդարադատության, իրականում՝ անարարդարադատության մասին, ես ասելիք չունեմ։
Վերջում փաստենք, որ Հայաստանում, ստալինյան ժամանակաշրջանից հետո, այսքան քաղաքական հետապնդումներ և քաղբանտարկյալներ չեն եղել։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:28
Անհրաժեշտություն է Բաքու մոնիթորինգային խումբ ուղարկելը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նիստին
Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը  ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում խոսել է Ադրբեջան մոնիթորինգային...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի նախագահական պալատը 1 րոպեում ծախսում է 1130 դոլար
Թուրքիայի նախագահական պալատի ծախսերը տարեցտարի աճում են։ 2024-ի հունվարի դրությամբ նախագահական պալատը ծախսել է 446 մլն 343․000 լիրա (12 մլն 309...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ճանապարհների վիճակը՝ ժամը 17։00-ի դրությամբ
Փետրվարի 21-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Նաիրիի, Աբովյանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ամասիայի, Աշոցքի,...
Աղբյուր` Panorama.am
17:56
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ԱԱ-2027-ի ընտրական փուլի վերջին խաղում հաղթել է Ալբանիային
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական փուլի վերջին խաղում Տիրանայում մրցել է Ալբանիայի ընտրանու...
Աղբյուր` Panorama.am
17:50
Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կայուն է. ԴՕԿ
Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կայուն է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Դօկ» կուսակցությունը՝ աելացնելով, որ մանրամասները...
Աղբյուր` Panorama.am
17:43
Փաշինյան և Զելենսկի. ձախողված երկու առաջնորդների պատմությունը. Վարդան Օսկանյան
«Ուկրաինայի և Հայաստանի աշխարհաքաղաքական ուղիները ակնհայտ նմանություններ ունեն»,- գրել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան...
Աղբյուր` Panorama.am
17:35
Ո՞ւմ և ինչի՞ համար է Նոյեմբերի 9-ի դեմոնիզացիան. Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ, ըստ էության, բացառել է, որ Հայաստանը կարող է վերադառնալ...
Աղբյուր` Panorama.am
17:15
Եվգենի Շվարցի «Սովորական հրաշք» -ը՝ վանաձորյան բեմում. «Ուզում եմ մարդկանց հիշեցնել բարության մասին»
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մարտի 13-ին, 14-ին կկայանա Եվգենի Շվարցի «Սովորական հրաշք» ներկայացման պրեմիերան։ Բեմադրությունը՝ Սարգիս Մանուկյանի։
Աղբյուր` Panorama.am
17:14
Էրիկ Ալեքսանյանը մանրամասնել է՝ ինչու է թողնում փաստաբանի գործունեությունը
Հայտնի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարել է որոշ ժամանակով  որպես փաստաբան իր գործունեությունն ավարտելու մասին։ «Սակայն սա...
Աղբյուր` Panorama.am
16:56
Վերջին անգամ նման հզոր ցիկլոնային շրջանառություն եղել էր 2016 թվականի հունվարի 1-2-ին. Լևոն Ազիզյան
«Վերջին անգամ նման հզոր ցիկլոնային շրջանառություն հանրապետությունում ունեցել էինք 2016 թվականի հունվարի 1-2-ին, ինչի արդյունքում Երևանում...
Աղբյուր` Panorama.am
16:46
Հայր կարող է դառնալ տղամարդը, մայր՝ կինը. ԱՄՆ-ում նոր փաստաթղթի նախագիծ է շրջանառվում
ԱՄՆ Առողջապահության նախարարությունը նոր փաստաթղթում ամրագրել է՝ միայն տղամարդը կարող է հայր լինել, և միայն կինը կարող է մայր լինել: Մշակված...
Աղբյուր` Panorama.am
16:25
Շտապօգնության աշխատակցին կանչի ընթացքում մոխրամանով հարվածած տղամարդը ձերբակալվել է
Փետրվարի 21-ին ժամը 06․40-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային...
Աղբյուր` Panorama.am
15:57
Զորամասի հրդեհված ճաշարանը սկսել է գործել
Փետրվարի 19-ին ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր հրդեհի մարումից անմիջապես հետո սկսվել են վերանորոգման աշխատանքներ։...
Աղբյուր` Panorama.am
15:54
Արմինե Օհանյան. Ուրիշ ասացվածքներ էլ կան, որոնց իմացությունն օգտակար կարող էր լինել այսրոպեական կառավարիչների համար.
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը յուրահատուկ սեր ունի ասացվածքների նկատմամբ: Հատկապես շատ է...
Աղբյուր` Panorama.am
15:50
Տարեվերջին դեղերի շուկայում ունենալու ենք ծայրահեղ ծանր վիճակ. Անուշ Պողոսյան
«Այսօր Հայաստանում գրանցված է 3260 անուն դեղ։ 2018 թվականի համեմատ՝ Հայաստանում գրանցված դեղերի բացարձակ թիվը նվազել է 40 տոկոսով, որն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ջորջ Աղջայանը ստանձնել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահի պարտականությունները
Ամերիկահայ համայնքի երկարամյա ակտիվ գործիչ Ջորջ Աղջայանը ստանձնել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահի պաշտոնը՝ փոխարինելով տևական...
Աղբյուր` Panorama.am
15:13
Ինչու Հայաստանում չի ներդրվում առողջության ապահովագրությունը. Անուշ Պողոսյանը ներկացրեց խնդիրները
Հայաստանում առողջության ապահովագրությունը պետք է ներդրվեր դեռ 2023 թվականից։ 2023-ը համարվում էր նախապատրաստական տարի. պետք է ստեղծվեր...
Աղբյուր` Panorama.am
15:10
Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել
Այսդ տարվա հունվարին Հայաստանեկած զոսաշրջիկների թիվը կտրուկ նվազել է։ Ինչպես երևում է, քաղաքի տոնական զարդարանքի վրա ծախսած միլիոնավոր դրամները...
Աղբյուր` Panorama.am
14:40
Տավուշի մարզում ապօրինի ծառահատումներին առնչվող դեպքերով վերականգնվել է շուրջ 24 միլիոն դրամ. Դատախազություն
2024 թվականի ընթացքում նախաձեռնվել է 2048 քրեական վարույթ (2023 թվականի՝ 2046 քրեական վարույթ), դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ...
Աղբյուր` Panorama.am
14:31
«Կրթություն» թերթը փակելով՝ մենք ինչ-որ իմաստով պատասխանատվության գործոնն ենք հարվածի տակ դնում. Սերոբ Խաչատրյան
Կառավարությունը վերջին նիստերից մեկում չզեկուցվող նախագծերի փաթեթով որոշում ընդունեց «Կրթություն» թերթի խմբագրությունը լուծարելու...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ավտոբուսի վարորդն այս պահին հիվանդանոցում է
Թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսներից մեկի վարորդի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Երևանի ավտոբուս ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատարյանը...
Աղբյուր` Panorama.am
14:09
Երասխում ջուր չկա
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ...
Աղբյուր` Panorama.am
13:58
«Մենակ ենք մնացել, պետությունը լուծում չի տալիս».Հարյուրավոր բնակիչներ սպասում են Վարդան Սրմաքեշի պատասխանին
Երևանի Հալաբյան 55 և Ֆուջիկի 6  փողոցների հատվածում կառուցվող «Նուռ» համալիրի 200-ից ավելի ընտանիքներ թեև ունեն բնակարանների...
Աղբյուր` Panorama.am
13:38
Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում կացնnվ հարձшկվել են կնոջ վրա
Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում  կացնով զինված տղամարդը ներխուժել է տներից մեկն ու հարձակվել մի կնոջ վրա։ The Jerusalem Post-ը,...
Աղբյուր` Panorama.am
13:09
Գործող վարչախումբը հարվածներ է հասցնում հայոց լեզվի վարկին և հեղինակությանը. Մենուա Սողոմոնյան
«Մայրենիի միջազգային օրն առիթ է ասելու, որ գործող վարչախումբը հայոց լեզվի հեղինակության բարձրացումը, զարգացումը, ոչ միայն իր...
Աղբյուր` Panorama.am
13:08
Մանկապարտեզները կառուցելու համար Նիկոլ Փաշինյանը Աշոտիկի բերնի՞ց է կտրում. Ռուբեն Մխիթարյան
«Մանկապարտեզները կառուցելու համար Նիկոլ Փաշինյանը գումարներն իր տնի՞ց է բերում,  Աշոտիկի բերնի՞ց է կտրում։ Եկեք՝ ճիշտ...
Աղբյուր` Panorama.am
12:56
Հայաստանում մի շարք ճանապարհներ փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
12:52
Տեղումներն ու ջերմաստիճանի նվազումը կշարունակվեն. Հիդրոմետ
Փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկն առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային...
Աղբյուր` Panorama.am
12:52
Նորք Մարաշում բախվել են 5 մեքենաներ, վնասվել է գազատար խողովակը, որից առկա է եղել արտահոսք
Փետրվարի 20-ին, ժամը 21:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք Մարաշ 8-րդ փողոցի տներից մեկի...
Աղբյուր` Panorama.am
12:42
Չնայած ձյան առատ տեղումներին՝ «Զվարթնոց» օդանավակայանն ապահովել է անվտանգ թռիչք-վայրէջքներ
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն ապահովել է անվտանգ թռիչք-վայրէջքներ:   «Չնայած նախորդ օրվա ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան
10:52 20/02/2025

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}