
Վերին Լարսում շուրջ 300 հայկական բեռնատար կա կուտակված
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 300 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ճանապարհը փակվել է Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով:
Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 1014 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 280-ը հայկական են
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան