
Շիրակում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն ավելացել են
2024 թվականի ընթացքում Շիրակի մարզի դատախազությունից Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնվել 509 քրեական վարույթ՝ 588 անձի նկատմամբ (2023 թվականին՝ 262 քրեական վարույթ՝ 296 անձի նկատմամբ), 522 քրեական գործով՝ 578 անձի վերաբերյալ, կայացվել է մեղադրական դատավճիռ (2023 թվականին՝ 262 քրեական գործ՝ 298 անձի վերաբերյալ): Նման տվյալներ է հրապարակել Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը՝ ամփոփելով Շիրակի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները:
Արմեն Չիչոյանի խոսքով՝ 2024 թվականին Շիրակի մարզում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 385 դեպք (2023 թվականին՝ 329 դեպք): Դեպքերը աճել են 56-ով կամ 17%-ով։ Դեպքերի աճին զուգահեռ՝ աճել է այս բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ 40,3%՝ 2023 թվականի 25,2%-ի դիմաց: 2023 թվականին արձանագրվել է իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի 5,7%-ով նվազում. 2024 թվականին՝ 248 դեպք՝ 2023 թվականին արձանագրված 263 դեպքի դիմաց:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան