
100 տարին լրացած քանի՞ բնակիչ ունի Երևանը
Այս պահին Երևանում գրանցված է 100 տարին լրացած 32 տարեց։ Panorama.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։ Փետրվարի 17-ի դրությամբ 6 տարեց Երևան քաղաքի բյուջեից ստացել է 1-ական մլն դրամ։
Հիշեցնենք, որ անցած տարի Երևանի ավագանու որոշմամբ` մայրաքաղաքում հաշվառված բոլոր 100 տարին լրացած տարեցները ստանում են 1.000.000 դրամ աջակցություն՝ որպես շնորհակալություն նրանց ողջ կյանքի աշխատանքի, նվիրվածության և հասարակության մեջ թողած արժեքավոր ներդրման համար։
Որոշումն ուժի մեջ է մտել 2025-ի հունվարի 1-ից։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


