
Հայաստանի ազգային հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ
«Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:
61-ամյա նիդերլանդացի մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր ներկայացրել է Ջոն վան’տ Սխիպին ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին: ՀՖՖ Գործկոմը հաստատել է վան’տ Սխիպի թեկնածությունը Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
ՀՖՖ հաղորդմամբ, մարզիչը կանցնի իր պարտականությունների կատարմանը 2025 թ. մարտի 1-ից: Պայմանագիրը նախատեսված է 1+1 ձևաչափով:
Ջոն վան’տ Սխիպը ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 30-ին:
Ֆուտբոլիստի կարիերան
Նիդերլանդների հավաքական - 41 խաղ, 2 գոլ
1981-1992 Այաքս (Նիդերլանդներ) - 273 խաղ, 29 գոլ
1992-1996 Ջենոա (Իտալիա) – 107 խաղ, 11 գոլ
Որպես ֆուտբոլիստ՝ Նիդերլանդների հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 1988 թ. չեմպիոն, «Այաքսի» կազմում 4 անգամ (1981-1982, 1982-1983, 1984-1985, 1989-1990) նվաճել է Նիդերլանդների չեմպիոնի տիտղոսը, ևս 3 անգամ՝ Նիդերլանդների գավաթը (1982-1983, 1985-1986, 1986-1987), ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների Գավաթի (1986-1987) և ՈՒԵՖԱ-ի գավաթի (1991-1992) հաղթող է:
Որպես մարզիչ՝ գլխավորել է «Այաքսը» և Հունաստանի հավաքականը, եղել է Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Վան Բաստենի օգնականը: Ավստրալական «Մելբուռն Սիթին» նրա գլխավորությամբ 2016 թ. նվաճել է Ավստրալիայի գավաթը:
Մարզչական կարիերան
1997-2000 «Այաքս» (եր)
2000-2001 «Այաքս» - Գլխավոր մարզչի օգնական
2001–2002 «Տվենտե»
2002–2004 «Յոնգ Այաքս»
2004-2008 Նիդերլանդների ազգային հավաքական (գլխավոր մարզչի օգնական)
2008-2010 «Այաքս» - Գլխավոր մարզչի օգնական
2009 «Այաքս» - Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար
2010–2012 «Մելբուռն Հարթ»
2012–2013 «Գվադալահարա»
2013- 2017 «Մելբուռն Սիթի»
2017–2018 «Ցվոլե»
2019–2021 Հունաստան
2023–2024 «Այաքս»
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ազգային հավաքականի մարզիչի թեկնածուների թվում է նաև Ռաուլը. ՀՖՖ փոխնախագահ
- Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


