
Նախագահ Տեր-Պետրոսյանը մտադիր չէ պատասխանել Ռոբերտ Քոչարյանի՝ ասուլիսում արտահայտած ստերին. Արման Մուսինյան
«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, տեղեկացնում եմ, որ նախագահ Տեր-Պետրոսյանը մտադիր չէ պատասխանել Ռոբերտ Քոչարյանի՝ ասուլիսում արտահայտած ստերին և հետին թվով մոգոնած հեքիաթներին»,- Ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Հիշեցնենք, որ այսօրվա ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռուբերտ Քոչարյանն հայտարարել էր. «Դուք ասում եք առաջնային մանդատ չունեիք, ես առաջնային մանդատ ունեի Ղարաբաղում, և այդ մանդատից ես հրաժարվել եմ, որովհետև Լեոն Տեր-Պետրոսյանն էր ինձ խնդրել, որ ես գամ Հայաստան վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար։
Ես առաջնային մանդատից հրաժարվել եմ, եկել Հայաստան և շատ հստակ պայմանավորություններ են եղել, թե մենք ինչպես ենք աշխատում։ Ես այն ժամանակ շատ պարզ ասել եմ, որ ես վաղուց շեֆ չեմ ունեցել։ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հարաբերությունները լավ էր, վատ չէ, բայց ես ասեցի՝ ես վաղուց շեֆ չեմ ունեցել, և ես գալիս եմ այստեղ այս նպատակի համար: Դու չնեղանաս, եթե ես քեզ որպես շեֆ չեմ ընդունելու, ես ընդունելու եմ գործնական հարաբերություններ»։
Հարակից հրապարակումներ`
- Նման ելույթներ ԱԺ-ում ունեցի, դուք ունենում եք, հերիք է. Վեճ Քոչարյանի ասուլիսի ընթացքում
- Դուք հոգեպե՞ս պատրաստ եք վերադառնալու ԱԱԾ մեկուսարան. Հարց Քոչարյանին
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


