
Ոչ մի թիզական Ռեմբոն դարձավ աշխարհաքաղաքական Գիքոր. Ռոբերտ Քոչարյան
«Ղարաբաղի հանձնումը տեղի ունեցավ երկու փուլով՝ 2018-2020թ, մինչև պատերազմ ու մյուսը՝ 2020 թվականից հետո մինչև 2023թ. սեպտեմբեր»,-ընթացող ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա հիշեցրեց, որ 2019-ին Փաշինյանը չի ընդունել շատ հետաքրքիր առաջարկ։
«Ըստ էության, նա հայտարարեց, որ սկսում է զրոյական կետից։ Սա նշանակում էր, որ համանախագահողներին ասում է՝ էս դուք ո՞վ եք, ինչո՞վ էիք զբաղված 25 տարի։ Ես կինոյի տղեն եմ, եկել եմ, ինչ կուզեմ, էն էլ կբանակցեմ։ Ըստ էության, բանակցային գործընթացը մտցրեց փակուղի։ Հետո ասաց, Արցախը Հայաստանն է և վերջ։ Իսկ եթե Արցախը Հայաստանն է, և վերջ, ապա ինչի՞ մասին ընդհանրապես կարող են բանակցել, սա ըստ էության կոչ էր պատերազմի։ Այս մոտեցումն անխուսափելիորեն բերեց պատերազմ»,-ասաց Ռ. Քոչարյանը։
Նրա խոսքով, տպավորությունն այնպիսին էր, որ Փաշինյանն ամենից ոչ մի թիզական ղեկավարն էր Հայաստանի պատմության մեջ։
«2018-2020 թվականներին Հայաստանի առաջին դեմքը երևակայեց, որ ինքը կովկասյան Ռեմբո է, կարող է անել այն, ինչ ինքը ուզում է։ Պատերազմում պարտվելուց հետո ոչ մի թիզական Ռեմբոն դարձավ աշխարհաքաղաքական Գիքոր»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Ինչո՞ւ Փաշինյանը չհամաձայնեց համանախագահների առաջարկին, Ռ. Քոչարյանը մի քանի պատճառ է նշում՝ մեծամտությունը, երկու-երեք քահկ առաջ հաշվարկներ անելու անընդունակությունը, արկածախնդրությունը։
«Ուրիշ բացատրություն այստեղ չկա, կամ եթե կա, կոնսպիրոլոգիայի դաշտից է։ Գիտե՞ք, դիվանագիտության արվեստը չուգունե գլխով պատ ջարդելը չի, դիվանագիտության արվեստն այդ պատի մեջ դուռ փնտրելն է, եթե մոռանում ենք դրա մասին, ապա ստանում ենք այն, ինչ ստացել ենք»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


