
Թբիլիսիի օդանավակայանում Վրաստանի նախկին վարչապետի ուղղությամբ ձվեր են նետել
Վրաստանի նախկին վարչապետ և ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիային Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել են վիրավորական արտահայտություններ պարունակող բղավոցներով և ձվեր նետելով։
Միջադեպի կադրերը տարածվել են սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում: Տեսանյութում լսվում է, թե ինչպես են Գախարիային անվանում հայրենիքի դավաճան և գործակալ։
Sputnik Գրուզիան գրում է, որ կուսակցության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 17-ի լուսադեմին, երբ Գախարիան իր կողմնակից՝ Գերմանիայում Վրաստանի նախկին դեսպանի հետ տուն էր վերադառնում Գերմանիայից, որտեղ մասնակցել էր Մյունխենի անվտանգության համաժողովին։ Կուսակցությունը դեպքի վայրում գտնվող ոստիկաններին մեղադրել է նաև անգործության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


