
Աբխազիայի նախագահի պաշտոնակատարը աշխատանքից ազատել է Պետական անվտանգության ծառայության ղեկավարին
Աբխազիայի Պետական անվտանգության ծառայության նախագահ Դմիտրի Կուչուբերիան նախագահի պաշտոնակատարի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին երկուշաբթի հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբան հրամանագիր է ստորագրել Պետական անվտանգության ծառայության նախագահ Դմիտրի Կուչուբերիային զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Այդ պաշտոնում ժամանակավորապես նշանակվել է Աբխազիայի պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Ալխաս Չիչբան։
Հարակից հրապարակումներ`
- Աբխազիան սպասում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլին
- «Փաստ». Աբխազիայում չեն բացառում սադրանքներն ու բռնությունները աբխազահայերի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


