
Ալեն Սիմոնյան. Բոնբոներկա, տրուսիկ ու կլիզմա ասուլիս էր
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը, արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուսլիսին, գրում է.
«Արժե՞ր մեծ-մեծ խոսել դիվանագիտության մասին, դրա մանրամասների մասին և գնալ, նստել մի քարտեզի տակ, որի վրա Վրաստանի տարածքից հաստ գծով առանձնացված է Աբխազիան և Օսեթիան:
Իսկ Ղարաբաղի քարտեզից շտրիխով առանձնացնել 5 շրջանները՝ չնայած նրան, որ դրանք եղել են Ղարաբաղի Սահմանադրությամբ ամրագրված Ղարաբաղի մաս!
Արժե՞ր ասուլիս անել ու ասել, որ Կարեն Դեմիրճյանին ես կրել ու Ստեփան Դեմիրճյան, այն դեպքում, երբ բոլորը գիտեն, որ դու երբևէ ոչ մեկին չես կրել:
Արժե՞ր ասուլիս տալ՝ Մարգարիտա Սիմոնьյանին ու Լուկաշենկոյին պաշտպանել:
Արժե՞ր Մեղրիի համար արդարանալու համար ասուլիս անել ու ավելի խորացնել այդ թեման՝ այդպես էլ ոչ մի նոր բան չասելով:
Վերջապես, արժե՞ր ասուլիս տալ ու ասել էն, ինչ Զախարովան 2 տարի է ասում է:
Կարճ ասած՝ Եվրամիությունը = Եվրոռեմոնտ, բոնբոներկա, տրուսիկ ու կլիզմա ասուլիս էր, ինչը պետք է ավելի հաճախ անել, որ հանկարծ մարդիկ քեզ չմոռանան»։
Հարակից հրապարակումներ`
- Պրոցեսն ինքը շահավետ էր մեզ համար. Ռոբերտ Քոչարյանը՝ Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու բանակցությունների մասին
- Քոչարյան. Հայաստանում 3 տեղ կա, որ իրենց արածի համար ոչ մի պատասխան չեն տալիս
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


