
Արամ Ա. կաթողիկոսը շնորհավորել է Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաային
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը շնորհավորել է Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան
«Սուրիոյ նորընտիր նախագահին ուղղած իր նամակով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, յանուն Սուրիոյ հայութեան եւ անձնապէս, շնորհաւորեց զինք՝ մաղթելով, որ անոր իմաստուն ղեկավարութեամբ նոր ու փայլուն էջ մը կը բացուի Սուրիոյ պատմութեան մէջ:
Ապա, Հայրապետը յիշեցուց նախագահին, թէ «Սուրիոյ ժողովուրդը, իր բոլոր համայնքներով, անցաւ անհամար դժուարութիւններէ ու ծանր տագնապներէ, սակայն տոկաց՝ զինուած ըլլալով համբերութեամբ, եւ յուսալով, որ երկրին մէջ պիտի տիրէ արդարութիւն ու հաւասարութիւն, ինչպէս նաեւ պիտի յարգուին Սուրիոյ բոլոր զաւակներուն իրաւունքները, առանց խտրութեան»:
Իր նամակի աւարտին, Նորին Սրբութիւնը յաջողութիւն մաղթեց նախագահ Ահմատ Ալ-Շարհին», ասվում է տարածված հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Նորանշանակ հայազգի նախարարն այցելել է Արամ Առաջինին
- Արամ Ա-ը Թրամփին նամակ է ուղղել՝ կոչ անելով նպաստել Բաքվում գերեվարված հայերի վերադարձին
- Արամ Առաջինն ու ՀՅԴ-ական գործիչները քննարկել են Հայոց gեղաuպանnւթյան հարցի մասին հնչող հայտարարությունների բացասական հետևանքները
- Արամ Ա-ի հրավերով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում տեղի կունենա Արցախի հարցով խորհրդակցական հատուկ նիստ
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


