
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների 2025 թ. ձմեռային բաց առաջնության հաղթող
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Բելգրադում ընթացող Բալկանյան երկրների 2025 թ. ձմեռային բաց առաջնությունում՝ առաջինը հաղթահարելով 1500 մ. վազքատարածությունը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, եռացատկորդ Գոռ Հովակիմյանն էլ դարձել է առաջնության արծաթե մեդալակիր: Սա Հովակիմյանի առաջին մեդալն էր Բալկանյան երկրների առաջնությունում:
Գրիգոր Բարսեղյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել նաև Ռազմիկ Ղազարյանը (եռացատկ), վազորդներ Սամվել Գևորգյանը (60 մ.), Միլենա Գրիգորյանը (400մ.), Յանա Սարգսյանը (հեռացատկ, եռացատկ) և Իզաբելլա Առաքելյանը (հեռացատկ):
Մրցումների ավարտից հետո Հայաստանի հավաքականը տեղում երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի՝ նախապատրաստվելով Նիդեռլանդներում մարտի 6-9-ը կայանալիք Եվրոպայի փակ մարզասրահների առաջնությանը:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


