![](https://panorama.am/news_images/1039/3115434_1/b6235f77_4e6b_4417_b024_a04786c9073d.thumb.jpg)
Մենք Իշխանյանին և մեր 5000 նահատակներին Հայրենիք ենք պարտք, հերոսի մայր Լիդա Առուշանյան
«Ավետիք Իշխանյանի մասին այն ինչ մենք պետք է ասեինք, ինքն արդեն ասել է ու գնացել» Մեզ խոսելու բան չի թողել։ Մենք իրեն և մեր 5000 նահատակներին Հայրենիք ենք պարտք, մեր գաղթական դարձած հայրենակիցներին էլ։ Էս ինչ ցավ ա մեզ պատել՝ մի ողջ ժողովուրդ մի գժի ձեռքից կրակն ա ընկել»,- Ավետիք Իշխանյանի հոգեհանգստյան արարողության ընթացքում ասաց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։
Տիկին Առուշանյանը նկատեց, որ արդեն որերրորդ մտավորականն է, որը Հայրենիքի կորստի դարդից մեզանից հեռանում է։
«Կոմանդոսից սկսած բոլոր մտավորականները հեռանում են։ ինչո՞ւ չենք համախմբվում։ Անպայման պետք է մահ լինի՞ որ համախմբվենք, չե՞նք կարող համերաշխ համախմբվենք ու մի գիժ գահընկեց անենք։ Ես ամաչում եմ, Եռաբլուրում եմ կոչ անում՝ ոտքի´ ելեք, մտավորականները գնում են, վաղն էլ ես եմ լինելու, հասկանու՞մ եք, մարդիկ դարդից գնում են»,- լացակումած ասաց Լիդա Առուշանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նա եղբայր-հորեղբայր էր,ինքս ձևավորվել եմ նրա օրինակով․ Հովհաննես Իշխանյանը՝ Ավետիք Իշխանյանի մասին
- «Այն ինչ տեղի ունեցավ 2018 թ․-ի ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո աներևակայելի է»․ Panorama.am-ի հետ Ավետիք Իշխանյանի վերջին հարցազրույցը
- Ավետիք Իշխանյանի հոգեհանգիստը տեղի կունենա Նուբարաշենի խճուղի 46 հասցեում
Լրահոս
Տեսանյութեր
![Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/19/55309_1/capture_thumb.thumb.jpg)
Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան
![Փետրվարի 19. Հիշել Թումանյանին և գիրք նվիրել](https://panorama.am/video_images/19/55300_1/f67b5cc4e178bf_67b5cc4e17901.jpg)
![Տիրան Խաչատրյանն ազատվեց կալանքից](https://panorama.am/video_images/19/55283_1/f67b46f3cb2778_67b46f3cb27b8.jpg)
![10 մլն դրամ գրավը Ձեզ լավ կլինի՞. Դատավորը՝ Տիրան Խաչատրյանին](https://panorama.am/video_images/19/55273_1/f67b464516a285_67b464516a2c5.jpg)