
15 հազար դրամ արժողությամբ սառնարանի գողության գործով մտել են արցախցի ակտիվիստի տուն
Առավոտյան քննչական կոմիտեից այցելել են 44-օրյա պատերազմում զոհված արցախցի Իլյա Հակոբյանի ծնողների բնակարան, ովքեր այժմ ապրում են Հրազդանում։
Իլյայի քույրը՝ ակտիվիստ Հասմիկ Հակոբյանը գրում է.
«Առավոտյան ՀՀ Քննչական կոմիտեից էին մեզ հյուր եկել)...երևի հոգեվարքի մեջ են` Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ֆոնին, փորձում են սպառնալ և ահաբեկել արցախցիներին, հերթը էլ հասել է ինձ...
Մեկ տարի առաջ դիմացի բնակարանից սառնարան են գողացել (մոտավոր 15000 դրամ արժողությամբ), գործը հասել է Հրազդանի քննչական կոմիտե, քննիչ ոմն Սմբատ Սմբատյանի էլ մեր տուն է հասել։ Դե բարով ես եկել, տղա ջան։ Առավոտյան տան մաքրության աշխատանքներով էի զբաղված, մազերս էլ չէի հարդարել, մայրս ու հայրս զրուցեցին քննիչի հետ։ Ուզում էր լուսանկարել ծնողներիս, նրանք թույլ չտվեցին։ Հայրս ասաց, որ 17 տարի ԱՀ ներքին գործերի նախարարությունում է աշխատել, խնդրեց հարևանի դիմում-բողոքը, քննիչը ցույց չտվեց, հավանաբար չկար էլ, որի հետևանքով զրույցը վերածվեց վեճի։ Ես ներս մտա հյուրասենյակ և նրան ասացի, որ հանգիստ նստի, հիմա ՀՀ ներքին գործերի նախարարությունից և Քննչական կոմիտեից կճշտեմ, թե ինքն ո՞վ է, ի՞նչ նպատակով է մեզ անհանգստացնում։
«Խիզախ» քննիչը` Սմբատ Բագրատունին, արագ հավաքեց թղթերը, և մինչև ես հեռախոսս վերցնեմ ու զանգեմ ուժային կառույցի պատասխանատուներին, փախավ, գավառական քննիչի ռեպլիկով` արա, էս ով են սրանք, փախաք։ Զանգում եմ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանին, օրիորդը չի բարեհաճում պատասխանել իմ զանգերին, երևի սուրճի ժամ է, ես էլ միամտաբար խախտում եմ նրա հոգու անդորրը, բայց որ հերոսի ընտանիքի անդորրը են խախտում` ապահովելու փոխարեն, դա իրենց գործելաոճի մեջ է։
Ալեն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյան, եթե իմ գրառումը ձեզ խիստ մտահոգել է, կարող ենք հանդիպել և քննարկել, երկար զրուցենք կռվողների և դասալիքների մասին, պատմեմ` քանի պատերազմ եմ տեսել, ինչպես եմ պայքարում ցավից չփոքրանալու և այն պատվով տանելու համար, ես ուժեղ աղջիկ եմ, ամուր եմ, անհոգ եղեք..»։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


