
Դուք հոգեպե՞ս պատրաստ եք վերադառնալու ԱԱԾ մեկուսարան. Հարց Քոչարյանին
«Դուք հոգեպե՞ս պատրաստ եք վերադառնալու ԱԱԾ մեկուսարան»,-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարց ուղղեց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը՝ նշելով, որ ընրություններին ընդառաջ ընդդիմադիրների նկատմամբ նոր գործեր են հարուցվում, հներն են բացվում։
«Մի քիչ էլ կարոտում ենք»,-կատակով արձագանքեց ՀՀ երկորրդ նախագահը՝ ընդգծելով, որ այս իշխանությունից ամեն ինչ սպասում է։
Նա նշեց, շինծու քրեական գործեր սարքելու մասնակիցները, սրիկայական հրամաններ կատարողները պետք է հիշեն գալու է պատասխան տալու ժամանակը, ի՞նչ են անելու իրենք 2026 թվականի հունիս ամսից հետո կամ դրանից ավելի շուտ։
Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին մասնակցության մասին հարցին, Քոչարյանն ասաց՝ դաշինքում, խմբակցությունում այդ հարցը չի քննարկվել։
«Ինչ էլ ասեմ, իմ անձնական կարծիքն է, որը դեռ քննարկված չէ։ Իհարկե, դաշինքը ծանրակշիռ մասնակցություն է ունենալու բոլոր գործընթացներին՝ լինի ինչ-որ մեկի նախաձեռնությամբ փողոային պայքար, թե արտահերթ ընտրություններ։ Ֆորմատի մասով չեմ կարող որևէ բան հստակեցնել։ Իմ մոտեցումը հետևյալն է, ամենից պրագմատիկ ֆորմատով պետք է մասնակցել, պրագմատիկ ասելոբ ի նկատի ունեմ այն ֆորմատը, որը առավելագույն հաջողություն կապահովի այդ պահի դրությամբ։ ավել բան չեմ կարող ասել»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվում դատվում է Հայաստանը. Ռոբերտ Քոչարյան
- Պրոցեսն ինքը շահավետ էր մեզ համար. Ռոբերտ Քոչարյանը՝ Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու բանակցությունների մասին
- Քոչարյան. Հայաստանում 3 տեղ կա, որ իրենց արածի համար ոչ մի պատասխան չեն տալիս
- Ոչ մի թիզական Ռեմբոն դարձավ աշխարհաքաղաքական Գիքոր. Ռոբերտ Քոչարյան
- Ես չէի խոսում, իմ մասին խոսում էին, նույնիսկ իմ ստվերի մասին էին բավական հաճախ խոսում. Ռոբերտ Քոչարյան. ՈՒՂԻՂ
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


