
Արտադպրոցական ծառայությունների դեպքում 2024-ի համար կփոխհատուցվեն անկանխիկ ճանապարհով վճարված վարձավճարները. Սվաջյան
Հայաստանում փուլային եղանակով նեդրվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման համակարգ, այս հակամարգի ներդրմանը զուգահեռ ներդրվում է ֆիզիկական անցանց կողմից կատարվող սոցիալական ծախսերի կամ, այսպես կոչված, սոցիալական կրեդիտների համակարգ։ Ասուլիսում ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը մանրամասնեց, որ այն ենթադրում է երկու խոշոր ուղղություններով ծախսերի կատարում՝ միտված մարդկային կապիտալի զարգացմանը, ուղղություններն են կրթության և առողջապահության ոլորտներում կատարվող ծախսերը և համակարգի իմաստն այն է, որ եկամտային հարկ վճարած ֆիզիկական անձինք, այնքանով, որքանով իրենց եկամտային հարկը դեռևս պետության կողմից իրականացվող այլ աջակցության ծրագրերի շրջանակում հետ չի վերադարձվել, կարողանան այդ եկամտային հարկից հետ ստանալ սոցիալական ծախսերի ուղղությամբ վճարված գումարները։
«Համակարգի ներդման սկզբնական փուլում նախատեսվել էր, որ սոցիալական ծախսերի կրթության բաղադրիչն ընդգրկելու է կրթության բոլոր մակարդակները՝ նախադպրոցական, դպրոցական, բուհական, հետբուհական և առողջապահության ուղղությամբ սոցիալական ծախսն ընդգրկելու է առողջապահության ապահովագրության պոլիսի տեսքով կատարվող ծախսերը, սահմանաչափերը կրթության ոլորտում՝ 100 հազար դրամ, առողջապահության ոլորտում՝ 50 հազար դրամ, սակայն պայմանով, որ հանրագումարով առավելագույն շեմը 100 հազար դրամ է լինելու։
Այս տարի որոշում կայացվեց էականորեն ընդլայնել սոցիալական ծախսերի շրջանակը, որպեսզի համակարգը լինի առավելագույնս ներառական, ավելի շատ քաղաքացիներ կարողանան սոցիալական ծախսեր կատարել, ըստ այդմ եկամատային հարկի գումարներ ստանալ։
Մասնավորապես, առողջապահության ուղղությամբ ընդլայնումը նշանակեց, որ այսուհետ ատամնաբուժական ծառայությունների ստացման ծախսը նույնպես կհամարվի սոցիալական ծախս և ընդհանուր սահմանված կանոններով փոխհատուցման ենթակա։
Կրթության ոլորտում խոսքը արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթության մասին է, տվյալ դեպում երգի, պարի, նկարչական, մարզական խմբակներ, ակումբեր և այլն, ընդ որում ոչ միայն փոքրահասակների, նաև մեծահասակների համար»,- ներկայացրեց Ա. Պողոսյանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ասաց, որ այս փոփոխությամբ ավելացել է ոչ ֆորմալ կրթական բաղադրիչը, մասնավորապես ընդգրկում է արտադպրոցական ծառայությունները՝ արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներ, մարզադպրոցներ, ուր հախաճում են երեխաները, ստանում արտադպրոցական կրթություն։
«Քանի որ սրանք կամ համայնքային կամ պետական ուսումնական հաստատություններ են, այս դեպքում երաշխավորման պահանջ չկա, ծրագրերը հիմնականում երաշխավորված են։ Կան բազմաթիվ այլ կազմակերպություններ, որոնք դպրոցահասակ երեխաների համար արտադպրոցական ծառայություններ են իրականացնում, կազմակերպությունները կարող են դիմել նախարարություն՝ նախարարի հրամանով իրենց ծրագրերը երաշխավորելու համար»,- նշեց նա։
Ա.Սվաջյանն ընդգծեց, որ արտադպրոցական ծառայությունների դեպքում 2024 թվականի համար փոխհատուցման ենթակա են միայն անկախնիկ ճանապարհով վճարված վարձավճարները. «Կարծում եմ՝ 2025-ի համար քաղաքացիների այս հանագամանքը հաշվի կառնեն ու կիրականացնեն վարձավճարներն անկանխիկ եղանակով»։
Արման Պողոսյանը բացատրեց, որ անցյալ ժամանակահատվածի համար անկանխիկի պահանջը կկիրառվի միայն նոր ավելացվող սոցիալական ծախսերի մասով, իսկ այսուհետև արդեն բոլոր ծախսերի մասով կունենա անկանխիկ վճարման նախապայման։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը ընդլայնեց եկամտի հայտարարագրի արդյունքում հետ վերադարձվող սոցիալական կրեդիտների ոլորտները
- Սիսակ Գաբրիելյան. Անցած տասնօրյակում 4.000 հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներից 21.5% դիմել է մինչև 100.000 դրամ ծախսերի վերադարձի համար
- Հայտարարագրի լրացման ժամկետը երկարացվեց մինչև նոյեմբերի 1-ը
- Եկամտի հայտարարագրումն առաջացնում է հարկային, վարչական և քրեական պատասխանատվություն. Նաիրի Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


