
Անթուլատրելի է որևէ միջամտություն, նամանավանդ առանց թույլտվության, նամանավանդ գիշերով, գողեգող. Տիգրան Ավինյան
«Անթուլատրելի է դառնում որևէ տեսակի միջամտություն, նամանավանդ առանց թույլտվության, նամանավանդ գիշերով, գողեգող, և մենք պետք է միջոցներ ձեռնարկենք»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նոր ասֆալտապատած փողոցների վրա շինարարական աշխատանքներ կատարելուն և վերականգնումն ըստ կարգի չկատարելուն։
Մինչ այդ փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը զեկուցեց, որ Զաքիյան–Ամիրյան միջին նորոգված փողոցների խաչմերուկում հայտնաբերել է, որ գիշերով քանդման նորոգման աշխատանքներ են արվել և ասֆալտի ամբողջական տեսքը խախտվել է։
Նա ցույց տվեց նաև Կոմիտասի փողոցում գազի խողովակների փոփոխության հետևանքով ասֆալտն շատ անորակ է վերականգնվել և քաղաքապետարանը շինարարական աշխատանք կատարողին պարտադրելու է վերականգնել ասֆալտի ամբողջական տեսքը,քանի որ ավագանու որոշումով չափանիշները սահմանված են։
Ավինյանը նաև տեղեկացրեց,որ տնտեսվարողների հետ հարաբերվելիս քաղաքապետարանը պետք է ժամանակին պատասխանի։
«Ես հանկարծ չլսեմ, որ մենք շատ երկար ժամանակով պատասխաններ չենք տալիս»,-ասաց Ավինյանը։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան