
Քոչարյան. Հայաստանում 3 տեղ կա, որ իրենց արածի համար ոչ մի պատասխան չեն տալիս
«Պատերազմի հետևանքով միայն Ղարաբաղում նյութական կորուստներն ամենահամեստ հաշվարկով կազմել են 80-100 մլրդ դոլար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա տպավորությամբ, Հայաստանում երեք տեղ կա, որտեղ իրենց արածի համար ոչ մի պատասխան չեն տալիս՝ մանկապարտեզը, հոգեբուժարանն ու կառավարությունը։
«Այս ամեն ինչի համար որևէ մեկը որևէ պատասխանատվություն չկրեց»,-ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։
Անդրադառնալով աշխարհում տեղիկ ունեցող իրադարձություններին, Քոչարյանն ընդգծեց՝ ԱՄՆ-ում հայտարարում են, որ աշխարհն արդեն բազմաբևեռ է։
«Սա նշանակում է, որ մենք մտել ենք անկայունության փուլ և դա շարունակվելու է, մինչև նոր հավասարակշռություն կձևավորվի աշխարհում։ ԱՄՆ-ն համարում է, որ իրենք հեգեմոն չեն ու չեն ուզում լինել, քանի որ ծախսատար է։ Ի՞նչ է անում այս իրավիճակում Հայաստանը, ասում է՝ ես փոխում եմ իմ աշխարհքաղաքական վեկտորը, և մտածում է, որ սա ճիշտ պահն է։ Ես պնդում եմ, որ սա ամենից վտանգավոր պահն է նման կարգի քայլերի համար, կրկնում եմ՝ ամենից վտանգավոր»,-նշեց Քոչարյանը։
Նա նշեց, որ Հայաստանը ցանկանում է իր աշխարհքաղաքական վեկտորը փոխել դեպի այն կենտրոն, որն ակնհայտ թուլանում է, և հեռանում է այն կենտրոնից, որը ուժեղանում է։
«Այստեղ ինչ տրամաբանություն է աշխատում, ես չգիտեմ, ինձ համար սա անհասկանալի է։ Հմուտ նավապետը փոթորիկի ժամանակ իր փոքրիկ նավը չի հանում օվկիանոս։ Այս մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում աշխարհում, և չհասկանալով քայլեր են ձեռնարկում, որոնք լուրջ վտանգի տակ են դնում Հայաստանի Հանրապետությունը։ Ես չգիտեմ՝ մարմնի որ մասով են մտածում, ենթադրում եմ, որ ուղեղ կա, բայց հավանաբար այդ ուղեղն օգտագործելու հմտությունը չկա»,-ընդգծեց Քոչարյանը։
Նրա համոզմամբ, Հայաստանի վարչապետն առաջիկայում շատ արագ կոշիկները փոխելու է, զան գելու է Ռուսաստանի նախագահին և, կարծես բան չի պատահել, կսկի կենացներ ասել հայ-ռուսական հարաբերությունների մասին։
«Ինչպես ռուսներն ասում են, новая песня о старом»,-նշեց ՀՀ երկրորդ նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


