
Ո՞րն է տղամարդկանց մոտ հաճախակի հանդիպող միզուկի նեղացման պատճառը. Ներկայացնում է մասնագետը
Տղամարդկանց մոտ հաճախակի հանդիպող պաթոլոգիաներից է միզուկի ստրիկտուրան կամ նեղացումը։ Ըստ ուրոլոգիայի կլինիկայի բժիշկ-ուրոլոգ Արայիկ Սիմոնյանի, նշում է, որ միզուկի ստրիկտուրան առաջային միզուկի լորձաթաղանթի սպիական փոփոխության հետևանքով առաջացած միզուկի լորձաթաղանթի տրամագծի նեղացումն է։ Բժշկի խոսքով՝ այս հիվանդությունը առաջացնում է բազմապիսի բարդություններ, բերում է կյանքի որակի վատացման։
Հիվանդության հիմնական պատճառներն են՝
.Վնասվածքները։
.Միզուկի բորբոքային հիվանդությունները։
.Իդիոպաթիկ/պատճառը պարզել չի հաջողվում։
Նկատվում են հետևյալ գանգատները՝
.Դժվարամիզություն։
.Հաճախամիզություն։
.Մեզի շիթի թուլացում։
.Միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացողություն։
.Միզելու ժամանակ առաջացող ցավ և մրմռոց։
Ախտորոշման համար կատարվում է սոնոգրաֆիա՝ մնացորդային մեզի որոշումով, ուրոֆլուրոմետրիա, միզուկի ռենտգենոգրաֆիա, ուրետրոցիստոսկոպիա։
Բժիշկը նշում է, որ այս պաթոլոգիան կոնսերվատիվ բուժում չունի, բուժումը միայն վիրահատական է։ Արայիկ Սիմոնյանի խոսքով՝ վիրահատական միջամտության ընտրությունը կախված է ստրիկտուրայի տեղակայումից և երկարությունից, կարող է իրականացվել
Էնդոսկոպիկ վիրահատություն,
միզուկի բերանակցում ծայրը-ծայրին (նեղացած հատվածի հեռացումով)
Լաթային միզուկային պլաստիկա (բերանի խոռոչից վերցված լորձաթաղանթային լաթով)։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


