
Նման ելույթներ ԱԺ-ում ունեցի, դուք ունենում եք, հերիք է. Վեճ Քոչարյանի ասուլիսի ընթացքում
«Ինչպե՞ս ստացվեց, որ Դուք հաղթեցիք համաժողվրդական սեր վայելող Ստեփան Դեմիրճյանին, բայց չեք կարողանում կրել Արցախը հանձնած, Հայաստանը մաս-մաս հանձնող Փաշինյանին»,-ընթացող ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նման հարց ուղղեց լրագրող Անի Գևորգյանը՝ ավելացնելով, որ գուցե չհաղթելու պատճառն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը չունի իշխանական լծակներ։
Ռոբերտ Քոչարյանը նկատեց, որ այդ հարցը չունի ռացիոնալ պատասխան։
«Հա կրել եմ Դեմիրճյանին։ դուք ասում եք, քանի որ այնտեղ կրել եք... Ես դրա պատասխանը ո՞նց տամ։ Հիմա Դուք կարեղ եք հարցնել, ինչո՞ւ Լուսնի վրա կյանք չկա։ Չգիտեմ։ Գիտնականներից հարցրեց, անկեղծ ասեմ, այդ հարցը ռացիոնալ պատասխան չունի, ես ռացիոնալ մարդ եմ իմ տեսակով։ Դուք ասում եք, ինչո՞ւ եք կրել Ստեփան Դեմիրճյանին։ Ի դեպ, ես չգիտեի, որ Ստեփան Դեմիրճյանը համաժողավրդական սեր ուներ»,-արձագանքեց Քոչարյանը՝ նշելով, որ լրագրողի հարցն ավելի շատ մեղադրանք է հիշեցնում։
Մինչ լրագրողը ցանկանում էր հիմնավորել հարցը, ասուլիսը վարող ԱԺ «Հայաստան» խմվակցության պատագամավոր Ագնեսա Խամոյանը միջամտեց.
«Հարգելի Անի, Ձեր գործընկերները խնդրում են ավարտել։ Միկրոֆոնը տվեք, տուր միկրոֆոնը, սպասում են։ Նման ելույթներ գնա Ազգային Ժողովում ունեցի»։
«Դուք ունենում եք, հերիք է»,-արձագանքեց լրագրողը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Արցախի հանձնումից հետո Հանրապետության հրապարակում չէր Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ երկրորդ նախագահն ասաց՝ ինքն այնտեղ չի եղել, բայց հրապարակում եղել է իր ողջ թիմը։
«Ես օրը 5, 10 անգամ կապի մեջ էի Բակո Սահակյանի, արկադի Ղուկասյանի ու այլ մարդկանց հետ։ Բաներ կան, որ հիմա չեմ կարող ասել։ Այո, առաջարկել եմ տարբերակ գտնել իրենց այնտեղիղ հանելու, կգա ժամանակը նաև դրա մասին միգուցե ավելի բացահայտ կպատմեմ։ Հիմա չեմ կարող պատմել, որովհետև հարց է առաջանում, ինչ տարբերակով, ոնց։ Այո, այդ պահին իմ մտահոգությունը դա էր, աչքիս առաջ էր այն, ինչ հիմա մենք տեսնում ենք, իրենք այնտեղ չպետք է լինեին»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Դուք հոգեպե՞ս պատրաստ եք վերադառնալու ԱԱԾ մեկուսարան. Հարց Քոչարյանին
- Բաքվում դատվում է Հայաստանը. Ռոբերտ Քոչարյան
- Պրոցեսն ինքը շահավետ էր մեզ համար. Ռոբերտ Քոչարյանը՝ Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու բանակցությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


