
Ողբերգական դեպք՝ գյուղերից մեկի տան անասնագոմում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Փետրվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդաշատ գյուղի տներից մեկի անասնագոմում տղամարդու դի կա։
«Դեպքի վայր է ժամանել Արարատի մարզի քրեական վարչության պետը։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։
Քրեական ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի տներից մեկի անասնագոմում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 31-ամյա տղամարդու դի՝ պարանով կախված վիճակում:Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Ողբերգական դեպք. «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
- Ողբերգական դեպք Երևանում. Բակերից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


