
Ցիստիտը՝ մանկական հասակում
Ցիստիտը` միզապարկի բորբոքումը, տարածված մանկական հիվանդություն է: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի կայքում տեղադրված նյութի համաձայն, այն 3-ից 5 անգամ ավելի հաճախ հանդիպում է աղջիկների, քան տղաների մոտ, ինչը պայմանավորված է կանացի օրգանիզմի ֆիզիոլոգիական և անատոմիական առանձնահատկություններով:
Նեղ մասնագիտական մանկաբուժական ծառայության բժիշկ, մանկական նեֆրոլոգ Հեղինե Կիրակոսյանի խոսքով, ցիստիտի կլինիկական դրսևորումներից են՝ ցավ միզապարկի հատածում, ցավոտ հաճախամիզություն, արյունմիզություն, երբեմն մեզի քանակի նվազում, այրոցի, մռմռոցի զգացողություն, անմիզապահություն, սուբֆեբրիլ ջերմություն, ինտոկսիկացիայի երևույթներ:
Մանկական ցիստիտը լինում է սուր և քրոնիկ: Սուր ցիստիտի դեպքում ախտահարվում է միզապարկի լորձաթաղանթը, իսկ քրոնիկի՝ պաթոլոգիկ փոփոխությունների է ենթարկվում մկանային հյուսվածքը: Այն կարող է լինել օջախային՝ լոկալ և դիֆուզ՝ տոտոլ: Եթե բորբոքային պրոցեսն ընդգրկում է միզապարկի վզիկը, ապա խոսքը վզիկային ձևի մասին է:
Հիվանդությունը կարող է լինել բարդացած և ոչ բարդացած: Հիմնական բարդություններից են՝ ուռետրիտը, պիելոնեֆրիտը և միզապարկի վզիկի սկլեռոզը:
Միզապարկի բորոբոքումը հիմանականում պայմանավորված է բակտերիալ ֆլորայով: Հարուցիչներն են՝ աղիքային ցուպիկը, ստաֆիլակոկը, կլեբսիելան, խլամիդիաները և այլն:
Ուշադրություն. վերը նշված համախտանիչների դեպքում անհապաղ դիմել ստացիոնար հետազոտման և բուժման: Լրացուցիչ հետազոտություններից են՝ գործիքային հետազոտությունները (ցիստոսկոպիա, ցիստոգրաֆիա և այլն), որովայնի ՈՒՁՀ-ն: Ընդհանուր հետազոտությունը ենթադրում է՝ հակաբորբոքային դեղամիջոցներ, հակաբիոտիկներ, սպազմոլիտիկներ, ջերմ իջեցնող միջոցներ և ուռոսեպտիկներ: Խորհուրդ է տրվում նաև ֆիզիոթերապևտիկ բուժում: Խորհուրդ է տրվում պահապանել հիվանդի սննդակարգն ու ջրային ռեժիմը:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան