
Շենքը քանդվում է, րոպեները, ժամերը դեր ունեն. Գևորգ էմին փողոցի բնակիչները քաղաքապետարանում են
Երևանի Գևորգ էմին փողոցի բնակիչները շաբաթ օրը բողոքի ակցիայի էին իրականացրել՝ քաղաքային իշխանությունների ուշադրությունը հրավիրելով իրենց շենքերի հարևանությամբ կառուցվող բարձրահարկ շենքերի շինարարության ու դրա ընթացքի վրա։
Այսօր նրանք արդեն հավաքվել էի Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով հանդիպում։
Բնակիչները կասկածներ ունեն, որ շենքների կառուցումն անօրինական է, կատարված ու կատարվող աշխատանքներն իրականացվում են իրենց շենքերի հենապատերի մոտ։
Բնակիչներն ասում են՝ իրենց բնակարանների պատերին ճաքեր կան, նույնիսկ մեկ օրվա տարբերությամբ են ճաքերը մեծանում։
«Այս սցենարով, որ գնա ու անձրև էլ գա, Ծիծեռնակաբերդի խղճուղում փլվածքը հիշո՞ւմ եք՝ այդպես է լինելու, նման փլուզում է լինելու։
Շենքը քանդվում է, րոպեները, ժամերը դեր ունեն։ Սպասենք շենքը փլվի, որ գանք, սկսենք ողբա՞լ։ Ինչո՞ւ համար։
Մենք չենք ուզում խնդիր սարքենք, ուզում ենք մեր տները չփլվեն»,- ասացին բնակիչները։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությն անդամ Արշակ Սարգսյանը հայտնում է, որ այսօր Գևորգ Էմին 8-ի բնակիչների հետ միասին հանդիպել են փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի հետ, ով խոստացել է մինչև վաղը հստակեցնի խնդիրը և տեղեկացնի բնակիչներին հարցի ընթացքի մասին։
Մանրամասները՝ տեսանյութերում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


