Հասարակություն 12:43 18/02/2025 Հայաստան

Արմինե Օհանյան. Այն, որ Նիկոլ Փաշինյանի ժամանակ 2 հեռուստաընկերություն է փակվել՝ չեն էլ նկատել

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.

«Մարդը հիշաչար արարած է` կարող է հարևանի հետ կատարված ողբերգությունը հաջորդ օրն իսկ մոռանալ, իսկ 20 տարի առաջ իրեն ասված մի թթու խոսքը հավերժ հիշել: Շատ քիչ մարդիկ կան, որոնք սեփական նեղացածությունը կարող են մի կողմ դնել, իրենց ուղղված վիրավորանքի վրա չկենտրոնանալ, պետության և հանրային շահը վեր դասել իրենց անձնական շահից, պետության ու հանրության դեմ ուղղված ոտնձգությունները կարևորել իրենց անձին ուղղված ոտնձգություններից:

Մարդն առհասարակ սուբյեկտիվ էակ է։ Նաև ընտրովի հիշողություն ունի և հենց այդ պրիզմայով է գնահատում բոլորին և ամեն ինչ: Դա է պատճառը, որ մեր ոչ հեռավոր անցյալից ոմանք ամենաշատը ընտրակեղծիքներն են հիշում, մոռանալով հաղթանակները, կամ՝ Հյուսիսային պողոտայից վտարվածների ողբն ու բողոքը մտապահել են, իսկ Հյուսիսային պողոտայի կառուցումը` «մոռացել», «Ա1+»-ի փակվելը հավերժ Քոչարյանի երեսով են տալիս (և ճիշտ են անում), իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանի ժամանակ 2 հեռուստաընկերություն է փակվել՝ չեն էլ նկատել:

Կամ՝ ոմանց համար 2016 թվականի 100 զոհն ավելի մեծ ցավ է, քան 2020-ի 5 հազար զոհերը: Այսօր արված ասֆալտը գովում են, իսկ նախկինների ժամանակ կառուցված Մոնումենտի ճանապարհը, Վահագնի թաղամասը, Դավթաշենի կամուրջը, առևտրի մեծ մոլերը, Վարդանյանների և «Տաշիրի» հիմնած այգիները, նորոգված գետնանցումները չեն էլ հիշում: Կամ՝ այսօր բերված ավտոբուսների համար շնորհակալ են իշխանություններին, իսկ այն, որ, ասենք, մի ժամանակ անգամ Երևանի բարձրահարկերն էին լվանում ու ներկում, «Երևան» գրությամբ նստարաններ էին տեղադրում ամբողջ քաղաքում` իսպառ ջնջվել է մարդկանց հիշողությունից:

Փոխարենը շատ լավ հիշում են, թե ինչպես էին իրենց թաղի մի քանի թափթփուկ նախընտրական ցուցակներ կազմում, անձնագրեր հավաքում, գազելներով ընտրության տանում մարդկանց, հետո 5 հազար դրամ բաժանում, ինչպես էին օլիգարխների հղփացած թիկնապահներն ու լակոտները իրենց վախի մեջ պահում: Եվ այս հիշողությունները ջնջել հնարավոր չէ, ինչպես հնարավոր չէ ստիպել, որ միայն լավ բաները հիշեն»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:19
Գողացել են 800 հազար դրամի 60 հատ աղավնի, շունն էլ հայտնաբերվել է սատկած
Փետրվարի 18-ին գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
20:51
Վրացական շուկա մուտք են գործում չորս նոր ավիաընկերություններ
Այս գարնանը վրացական շուկա մուտք են գործում չորս նոր ավիաընկերություններ։ Մասնավորապես, aliq.ge-ի փոխանցմամբ՝ մարտի վերջից երկրում կսկսեն գործել...
Աղբյուր` Panorama.am
20:38
Փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների մասին դիմումը Սահմանադրական դատարանի կողմից այսօր ընդունվել է քննության
Փաստաբան Սիմոն Բաբայանը տեղեկացնում է․ «Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականության...
Աղբյուր` Panorama.am
20:28
Զելենսկին մոտ ապագայում Վաշինգտոնի հետ հանքային գործարք կստորագրի
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն ուրբաթ օրը վստահություն է հայտնել, որ Վլադիմիր Զելենսկին մոտ ապագայում Վաշինգտոնի հետ...
Աղբյուր` Panorama.am
20:18
Շատ դժվար կլինի Հայաստանին աջակցել «միջանցքի» հարցով, երբ վերջինս պատրաստ է այն տրամադրել. Սերգեյ Մելքոնյան
Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում առկա հակասությունները հրապարակային դրսևորվեցին ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի կործանումից հետո։ Ալիևի...
Աղբյուր` Panorama.am
20:17
Ալիևի բռնապետական ​​ռեժիմը ձերբակալել է լրագրողի
Ադրբեջանում լրատվամիջոցները շարունակում են բռնաճնշումների ենթարկվել: Մասնավորապես, Ալիևի բռնապետական ​​ռեժիմը ձերբակալել է լրագրող Նուրլան...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էդգար Ղազարյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանցավոր իշխանությունները հանգիստ չունեն ինձնից Այսօր...
Աղբյուր` Panorama.am
19:44
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը տոնում է իր պատմության ամենախոշոր հաշով հաղթանակը
ՈւԵՖԱ-ի Կանանց Ազգերի լիգայի C լիգայի մեկնարկային տուրում Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան...
Աղբյուր` Panorama.am
19:28
ՀՀ-ում ԱՊՊԱ պայմանագրերը սպասարկող ընկերությունները 1 օրում ավելի քան 1000 վթար են գրանցել
Ապահովագրական համակարգն աշխատում է գերծանրաբեռնված, արտակարգ ռեժիմով: Այս մասին հայտնում է Հայաստանի ապահովագրողների միությունը:...
Աղբյուր` Panorama.am
19:13
Շնորհիվ Տիգրան Ավինյան ակտիվիստի հորդորների՝ բոլորն անցան բահերով պայքարին․ Վարդանյանը՝ ձյան դրական կողմերի մասին
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Հիմա թվարկեմ առատ ձյան դրականը։ Երևանի աղտոտված օդը մաքրվեց, ավելացան ջրային...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տեսակցության այցելած քաղաքացու կոշիկից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգված
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» տարածքային բաժնում ստացված...
Աղբյուր` Panorama.am
18:41
Ռեժիմն ինձ հետապնդելու նոր թեմա է մտածել․ Հովհաննես Ավետիսյան
Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Ռեժիմն ինձ հետապնդելու նոր թեմա է մտածել: Իհարկե, սրանցից ոչինչ անսպասելի...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել հայկական պետության, ոչ թե վարչապետի հետ. Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ
 Այս պահի դրությամբ խաղաղության համաձայնագրի 17 կետերից 15-ն է համաձայնեցված, չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերում է Զանգեզուրի...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի նախագահական պալատը 1 րոպեում ծախսում է 1130 դոլար
Թուրքիայի նախագահական պալատի ծախսերը տարեցտարի աճում են։ 2024-ի հունվարի դրությամբ նախագահական պալատը ծախսել է 446 մլն 343․000 լիրա (12 մլն 309...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ճանապարհների վիճակը՝ ժամը 17։00-ի դրությամբ
Փետրվարի 21-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Նաիրիի, Աբովյանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ամասիայի, Աշոցքի,...
Աղբյուր` Panorama.am
17:56
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ԱԱ-2027-ի ընտրական փուլի վերջին խաղում հաղթել է Ալբանիային
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական փուլի վերջին խաղում Տիրանայում մրցել է Ալբանիայի ընտրանու...
Աղբյուր` Panorama.am
17:50
Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կայուն է. ԴՕԿ
Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կայուն է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Դօկ» կուսակցությունը՝ աելացնելով, որ մանրամասները...
Աղբյուր` Panorama.am
17:43
Փաշինյան և Զելենսկի. ձախողված երկու առաջնորդների պատմությունը. Վարդան Օսկանյան
«Ուկրաինայի և Հայաստանի աշխարհաքաղաքական ուղիները ակնհայտ նմանություններ ունեն»,- գրել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան...
Աղբյուր` Panorama.am
17:35
Ո՞ւմ և ինչի՞ համար է Նոյեմբերի 9-ի դեմոնիզացիան. Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ, ըստ էության, բացառել է, որ Հայաստանը կարող է վերադառնալ...
Աղբյուր` Panorama.am
17:15
Եվգենի Շվարցի «Սովորական հրաշք» -ը՝ վանաձորյան բեմում. «Ուզում եմ մարդկանց հիշեցնել բարության մասին»
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մարտի 13-ին, 14-ին կկայանա Եվգենի Շվարցի «Սովորական հրաշք» ներկայացման պրեմիերան։ Բեմադրությունը՝ Սարգիս Մանուկյանի։
Աղբյուր` Panorama.am
17:14
Էրիկ Ալեքսանյանը մանրամասնել է՝ ինչու է թողնում փաստաբանի գործունեությունը
Հայտնի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարել է որոշ ժամանակով  որպես փաստաբան իր գործունեությունն ավարտելու մասին։ «Սակայն սա...
Աղբյուր` Panorama.am
16:56
Վերջին անգամ նման հզոր ցիկլոնային շրջանառություն եղել էր 2016 թվականի հունվարի 1-2-ին. Լևոն Ազիզյան
«Վերջին անգամ նման հզոր ցիկլոնային շրջանառություն հանրապետությունում ունեցել էինք 2016 թվականի հունվարի 1-2-ին, ինչի արդյունքում Երևանում...
Աղբյուր` Panorama.am
16:46
Հայր կարող է դառնալ տղամարդը, մայր՝ կինը. ԱՄՆ-ում նոր փաստաթղթի նախագիծ է շրջանառվում
ԱՄՆ Առողջապահության նախարարությունը նոր փաստաթղթում ամրագրել է՝ միայն տղամարդը կարող է հայր լինել, և միայն կինը կարող է մայր լինել: Մշակված...
Աղբյուր` Panorama.am
16:25
Շտապօգնության աշխատակցին կանչի ընթացքում մոխրամանով հարվածած տղամարդը ձերբակալվել է
Փետրվարի 21-ին ժամը 06․40-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային...
Աղբյուր` Panorama.am
15:57
Զորամասի հրդեհված ճաշարանը սկսել է գործել
Փետրվարի 19-ին ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր հրդեհի մարումից անմիջապես հետո սկսվել են վերանորոգման աշխատանքներ։...
Աղբյուր` Panorama.am
15:54
Արմինե Օհանյան. Ուրիշ ասացվածքներ էլ կան, որոնց իմացությունն օգտակար կարող էր լինել այսրոպեական կառավարիչների համար.
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը յուրահատուկ սեր ունի ասացվածքների նկատմամբ: Հատկապես շատ է...
Աղբյուր` Panorama.am
15:50
Տարեվերջին դեղերի շուկայում ունենալու ենք ծայրահեղ ծանր վիճակ. Անուշ Պողոսյան
«Այսօր Հայաստանում գրանցված է 3260 անուն դեղ։ 2018 թվականի համեմատ՝ Հայաստանում գրանցված դեղերի բացարձակ թիվը նվազել է 40 տոկոսով, որն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ջորջ Աղջայանը ստանձնել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահի պարտականությունները
Ամերիկահայ համայնքի երկարամյա ակտիվ գործիչ Ջորջ Աղջայանը ստանձնել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահի պաշտոնը՝ փոխարինելով տևական...
Աղբյուր` Panorama.am
15:13
Ինչու Հայաստանում չի ներդրվում առողջության ապահովագրությունը. Անուշ Պողոսյանը ներկացրեց խնդիրները
Հայաստանում առողջության ապահովագրությունը պետք է ներդրվեր դեռ 2023 թվականից։ 2023-ը համարվում էր նախապատրաստական տարի. պետք է ստեղծվեր...
Աղբյուր` Panorama.am
15:10
Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել
Այսդ տարվա հունվարին Հայաստանեկած զոսաշրջիկների թիվը կտրուկ նվազել է։ Ինչպես երևում է, քաղաքի տոնական զարդարանքի վրա ծախսած միլիոնավոր դրամները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան
10:52 20/02/2025

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}