
Երևանում 41 կիբեռհանցագործ է ձերբակալվել
Ղազախստանի և Հայաստանի ոստիկանությունը համացանցային խարդախների են ձերբակալել։ Sputnik ՂԱզախստանի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Ղազախստանի ՆԳՆ-ն։
Աշխատանքներին ներգրավվել են Ղազախստանի ՆԳՆ կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության աշխատակիցները։
Համատեղ օպերատիվ գործողությունների արդյունքում կասեցվել է Երևանի երկու զանգերի կենտրոնների գործունեությունը։ Ոստիկանության տվյալներով, գործել է անդրազգային կազմակերպված հանցավոր խումբ։
Նրանք առաջարկել են գումար ներդնել ենթադրաբար խոշոր ներդրումային ընկերություններում։ Խուզարկությունների ընթացքում առգրավվել է ավելի քան 70 միավոր համակարգչային տեխնիկա, մոտ մեկ կիլոգրամ ոսկի, 5 ավտոմեքենա, 30 հազար դոլար, ռուսական ռուբլի, վրացական լարի։
Հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է հանցախմբի 41 անդամ՝ Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Սիրիայի և Լիբանանի քաղաքացիներից։
Քննությունը շարունակվում է։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում գրանցվել է 1 մլն դոլարը գերազանցող կրիպտոարժույթի կիբերհանցագործության դեպք. Հայկ Մկրտչյան
- Ո՞ւմ դիմել, եթե դարձել եք կիբերհանցագործության զոհ․ Սամվել Մարտիրոսյան
- Կանխվել է պետական մարմինների վրա ավելի քան 2 մլն կիբերհարձակման փորձ. Արմեն Աբազյան
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան