
Սպիտակ տունը Էր-Ռիադի հանդիպումը համարում է ուկրաինական խաղաղությանն ուղղված մոնումենտալ քայլ
Էր Ռիադում ռուս և ամերիկացի պաշտոնյաների հանդիպումը «մոնումենտալ քայլ» էր Ուկրաինայում խաղաղության ճանապարհին, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիտը։
«Սա իսկապես մոնումենտալ քայլ է դեպի խաղաղություն»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին նա ասել է Fox News-ի եթերում։
Լևիտը հավելել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի հանդիպումը բազմաթիվ քայլերից առաջին էր, որն անհրաժեշտ կլինի Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է լսել և խոսել հակամարտության բոլոր կողմերի հետ։
Երեքշաբթի Ռիադում ավարտվեցին ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունները։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը հանդես է եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին
- Թուրքիան պատրաստ է ընդունել Ուկրաինայի հարցով բանակցությունները
- Ուկրաինական հակամարտության կարգավորման մասին դեռ շատ վաղ է խոսել. Հայկ Այվազյան
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան