
Փաստաբանների ինստիտուտն աշխատում է և ունի ընտիր նվիրյալներ․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․
«Գրավի դիմաց՝ դատարանի վճռով, Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ազատվեց կալանքից։
Կեցցե՜ն փաստաբաններ Վարազդատ Հարությունյանն ու Արման Անդրիկյանը․ հաճելի էր լսել նրանց հիմնավորումներն ու պաշտպանական խոսքերը!!!!
Հ․Գ․ Էս կործանվող երկրի և արժեքների համապատկերում մեկ-երկու դրական արձանագրումներ ունեմ։
-Զտման արդյունքում՝ մարդկային, անգամ արյունակիցների կորստի/ոչ ֆիզիկական/ կողքին, տեսակային հրաշալի, թանկ բացահայտումներ արեցի։
-Փաստաբանների ինստիտուտն աշխատում է և ունի ընտիր նվիրյալներ։ Մեր վաղն այս տեսակի վրա ենք խարսխելու։ Որակյալը միշտ էլ քիչ է, բայց տանողն ինքն է։ Աղբը վաղ թե ուշ կամ ափ է նետվում, կամ՝ ուտիլիզացվում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


