
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը դատարնին միջնորդել էր Նվեր Մարտիրոսյանի Հայաստանից բացակայելու արգելքը հանել
ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը պաշտոնական գրությամբ դիմել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանին՝ խնդրելով իր պատասխանատվության ներքո ժամանակավորապես դադարեցնել Նվեր Մարտիրոսյանի Հայաստանից բացակայելու արգելքը։ Այդ մասին հայտնում է «Հետք»-ը։ Ըստ ԳՇ պետի՝ հաշվի առնելով գնդապետ Նվեր Մարտիրոսյանի գիտելիքներն ու հմտությունները, անհրաժեշտ է փետրվարի 24-28-ը ՊՆ հանձնախմբի կազմում նրան գործուղել Հունաստան։
Ներկայում Նվեր Մարտիրոսյանը զբաղեցնում է Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի պաշտոնը։ Այդ պաշտոնին Մարտիրոսյանը նշանակվել է 2021թ. օգոստոսի 17-ին։
Հիշեցնենք, որ Մարտունի 3 զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը և ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանը մեղադրվում են անփույթ վերաբերմունքի հետևանքով ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Հրամանատարների մեղադրանքը վերաբերում է 73-հոգանոց վաշտին։ Զոհվածների ծնողների խոսքով՝ 2020թ. հոկտեմբերի 11-ին զինծառայողներին հրաման է տրվել գնալ արդեն իսկ գրավված Հադրութ։ Վաշտի 73 անդամներն էլ Հադրութի շրջանի Այգեստան գյուղի տարածքում հակառակորդի դիվերսիոն գործողությունների հետևանքով զոհվել են։
Ըստ պաշտպանների՝ հրամանով զինծառայողները պետք է գնային «9-րդ կմ» կոչվող տարածք։
Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Աշոտ Թորոսյանը նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց՝ ասելով, որ Նվեր Մարտիրոսյանը եզակի մասնագետ է։
Դատարանը մերժեց միջնորդությունը։
Հարակից հրապարակումներ`
- 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները պայմանավորվել են վաղը հանդիպել քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ
- Տնօրենները ցուցում ունեն արգելել զոհվածների ծնողներին մտնել դպրոցներ և տեսնել Փառքի անկյունները. «Որդիների կանչ» ՀԿ
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան