
«Հրապարակ». Պուտինն ուղիղ տեքստով զգուշացրել է Փաշինյանին, որ Ռուսաստանից պատասխան քայլեր կլինեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 17-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ օրերին արդեն լուրեր կային, որ տհաճ խոսակցություն է եղել: Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը երեկ որոշ նոր մանրամասներ փոխանցեց այդ զրույցից:
Պուտինը հետաքրքրվել է, թե այդ ինչ օրինագիծ են պատրաստվում ՀՀ ԱԺ-ում քննարկել` ինչ եվրոպական հանրաքվեի մասին է խոսքը: Փաշինյանն իրեն բնորոշ ոճով փորձել է տակից դուրս գալ, թե ընդամենը Եվրամիությանն անդամագրվելու նախնական ցանկության մասին է խոսքը: Պուտինն ուղիղ տեքստով զգուշացրել է, որ Ռուսաստանից պատասխան քայլեր կլինեն: Փաշինյանն ասել է` այո, գիտեմ, որ դժվար է լինելու: Պուտինը շարունակել է` ժողովրդին պետք է զգուշացնես այդ քայլի բոլոր հետևանքների մասին, ՀՀ քաղաքացիները պետք է տեղյակ լինեն, թե ինչ կարող է լինել դրա արդյունքում: Ինչին ի պատասխան, Փաշինյանն ասել է` ասելու ոչինչ չունեմ, ժողովուրդն ինքն է ուզում գնալ Եվրոպա և պատրաստ է այդ հետևանքներին:
Անշուշտ, այդպես չէ` հայ մարդը, որպես կանոն, չի գիտակցում իրեն սպասվելիքը` մինչև գույքահարկը մուծելու օրը չի գալիս, չի հասկանում, որ այն թանկացել է, մինչև եկամուտների հայտարարագիր լրացնելու օրը` չի իմանում, որ նման օրենք են ընդունել: Ինչպե՞ս կարող է նախապես գիտակցել, թե ինչ է նշանակելու իր համար գազի կտրուկ թանկացումը, մի քանի միլիոն հայերի դեպորտը Ռուսաստանից, առևտրաշրջանառության կտրուկ անկումը Ռուսաստանի հետ, մնացած բաների մասին էլ չենք խոսում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան