
«ԱՌԿԱ» գործակալությունը գործարկել է Armbanks.am թարմացված բանկային պորտալը
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հայտնում է Armbanks.am թարմացված բանկային պորտալի գործարկման մասին, որն ավելի ժամանակակից և ֆունկցիոնալ է դարձել։
«Մենք ձգտում ենք ֆինանսական տեղեկատվությունը դարձնել հասանելի և հասկանալի յուրաքանչյուրին: Թարմացված Armbanks.am-ը ոչ միայն նորությունների աղբյուր է, այլև լիարժեք գործիք նրանց համար, ովքեր ցանկանում են տեղեկացված լինել ֆինանսաբանկային հատվածի առանցքային իրադարձությունների մասին և ուզում են ընդունել կշռադատված որոշումներ»,- նշել է «ԱՌԿԱ» գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովը:
Հարթակի նոր տարբերակն օգտատերերի համար ընդլայնում է բանկային և ֆինանսական հատվածների, կրիպտոարժույթի, ինչպես նաև երկրում և աշխարհում կապիտալի շուկայի մասին ակտուալ տեղեկատվություն որոնելու հնարավորությունը։
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը (arka.am) գործում է 1996 թվականի մայիսի 1-ից։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիա հոլդինգում ընդգրկված են նաև հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ոլորտը լուսաբանող arkatelecom.am պորտալը և armbanks.am ֆինանսաբանկային պորտալը։
Այսօր գործակալության հաճախորդների թվում են ԱՄՀ–ն, ՎԶԵԲ–ը, IFC–ին, ԵԱԶԲ–ն, BSTDB–ին և այլք:
Բանկային պորտալը (www.armbanks.am) գործում է 2009 թվականի հոկտեմբերից և այսօր հանդիսանում է համացանցի հայկական հատվածի առաջատար ֆինանսաբանկային նախագծերից մեկը։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


