
Էր-Ռիայդում գրեթե մեկ ժամ է՝ շարունակվում են ԱՄՆ-Ռուսաստանի բարձր մակարդակի բանակցությունները
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիայդում գրեթե մեկ ժամ է՝ շարունակվում են ԱՄՆ-Ռուսաստանի բարձր մակարդակի բանակցությունները։ Պատվիրակության անդամները հանդիպում են մեծ ուղղանկյուն սեղանի շուրջ։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Մոսկվան բանակցություններին ներկայացնում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրանց դիմաց նստած են ամերիկացի երեք բանակցողներ՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։
Հանդիպումը սկսվել է առանց նախաբանի ու մամուլի։ Այն տեղի է ունենում թագավորական պալատներից մեկում՝ Ալբասատին համալիրի Դիրիայում։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


