
Տիրան Խաչատրյանն ազատվեց կալանքից
ԶՈւ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ազատվեց կալանքից։ Նա կալանավորված էր այս տարվա հունվարի 4-ից։
Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց դատարանն ընտրեց 10 մլն գրավն ու վարչական վերահսկողությունը։
«Դատարանը որոշեց Տիրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխել, կալանքը վերացնել, համակցված խափանման միջոց ընտրել գրավը, գրավի չափ սահմանելոց 10 մլն դրամը և բացակայելու արգելքը։ Տիրան Խաչատրյանին անհապաղ ազատ արձակել»,-որոշումն ընթերցեց դատավոր Արթուր Ոսկանյանը ու հիշեցրեց, որ այն ենթակա է բողոքարկման վերաքննիչ դատարանում։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանց ոչ պատշաճ կատարումը հանգեցրել է ԶՈՒ բանակային բնագծի՝ ԶՀԽ-ին վստահված հատվածի պաշտպանության ձախողմանը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն՝ է խարխլվել է զորքերի կառավարման համակարգը, խափանվել է ԶՀԽ-ին առաջադրված մարտական առաջադրանքի կատարումը, տապալվել է ՀՀ ԶՈՒ բանակային բնագծի՝ ԶՀԽ-ին վստահված հատվածի պաշտպանությունը։
Հարակից հրապարակումներ`
- Չեմ ասում՝ արդարացրեք Տիրան Խաչատրյանին, բայց դրա վախտն էլ կգա. Պաշտպան
- Լեռնային Ղարաբաղը Հայաստանի տարածքո՞ւմ է, թե՞ ոչ. Տիրան Խաչատրյանի գործով նիստում
- Տիրան Խաչատրյանի կալանքի դեմ բերված վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգել է 10 օրով
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


