
ԱՄՆ պետքարտուղար. Ինչ-որ պահի ԵՄ-ն պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ
Եվրամիությունն անխուսափելիորեն պետք է մասնակցի բանակցություններին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Եվրամիությունը ինչ-որ պահի պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ նա նաև պատժամիջոցներ է սահմանել: Բայց այստեղ գլխավորը նպատակն է, և մենք համաձայն ենք դրա հետ. նպատակն է վերջ տալ այս հակամարտությունը արդար, երկարաժամկետ, կայուն և ընդունելի բոլոր կողմերի համար», - ասել նա լրագրողներին Էր Ռիադում ռուս ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:
AP-ի հաղորդմամբ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նաև ասել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը պայմանավորվել են վերականգնել Մոսկվայում և Վաշինգտոնում դեսպանատների աշխատակիցների նախկին թվաքանակը։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին ասել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանց իրեն չեն կարող բանակցել
- Ռուս-ամերիկյան բանակցությունները տևել են 4,5 ժամ. առաջին մեկնաբանությունները
- Էր-Ռիայդում գրեթե մեկ ժամ է՝ շարունակվում են ԱՄՆ-Ռուսաստանի բարձր մակարդակի բանակցությունները
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


