
Զելենսկին ասել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանց իրեն չեն կարող բանակցել
Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որտեղ ի թիվս այլ հարցերի քննարկվել է ռուս-ուկրաինական հակամարտությունը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չեն կարող բանակցել Կիևի հարցով առանց իր մասնակցության։
«Այն ամենը, ինչի շուրջ կարող են պայմանավորվել Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, եթե ընդհնարապես ուզում են ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել, վերաբերում է նրանց երկկողմ հարաբերություններին: Իհարկե, նրանք չեն կարող բանակցել մեր ժողովրդի և մեր կյանքի մասին, պատերազմն առանց մեզ ավարտելու: Մենք անկախ պետություն ենք»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է Զելենսկին գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ այսօր Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում կայացել են ռուս-ամերիկյան բանակցությունները, որոնք տևել են 4,5 ժամ։ Ռուսաստանը բանակցությունների սեղանի շուրջ ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ամերիկացի բանակցողներ են եղել՝ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։
Ուշակովը նշել է, որ բանակցություններում խնդիր է դրված համաձայնեցնել, թե ինչպես սկսել բանակցությունները Ուկրաինայի հարցով։
«Այո, մենք քննարկել և ուրվագծել ենք մեր հիմնարար մոտեցումները և պայմանավորվել ենք, որ այս թեմայով բանակցողների առանձին թիմեր կկապվեն միմյանց հետ ժամանակին», -բանակցություններից հետո ասել է Ուշակովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք բանակցություններում շոշափվել է ուկրաինական կարգավորման թեման։
Հարակից հրապարակումներ`
- Ռուս-ամերիկյան բանակցությունները տևել են 4,5 ժամ. առաջին մեկնաբանությունները
- Էր-Ռիայդում գրեթե մեկ ժամ է՝ շարունակվում են ԱՄՆ-Ռուսաստանի բարձր մակարդակի բանակցությունները
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


