
Էրդողանը հանդես է եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Նրա խոսքերը մեջբերում է Anadolu-ն։
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի համար շատ կարևոր են հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և Անկարան միշտ հարգանքով է վերաբերվել դրանց։
«Հետագա գործընթացում մեզ համար հատկապես կարևոր է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Նրա ինքնիշխանությունը նույնպես անփոխարինելի է մեզ համար»,-հայտարարել է Թուրքիայի ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան պատրաստ է ընդունել Ուկրաինայի հարցով բանակցությունները
- Ուկրաինական հակամարտության կարգավորման մասին դեռ շատ վաղ է խոսել. Հայկ Այվազյան
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


